Posted in ՖիլմLeave a Comment on Մեր կողքին․ Թեմուր Խուդոյան

Այս անգամ «Մեր կողքին» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնելու ենք ազգությամբ եզդի, ծրագրավորող Թեմուր Խուդոյանին։ Թեմուրն այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժնի 3-րդ կուրսում։ Բավական երիտասարդ տարիքում ուսանելուն զուգահեռ ինքն էլ դասավանդում է Learning Mission կազմակերպությունում և ԵՊՀ-ում։ Թեմուրի ճանապարհը հարթ չի եղել, սակայն նա կարողանում է վստահ քայլերով առաջ գնալ։ Continue reading “Մեր կողքին․ Թեմուր Խուդոյան”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Արդարադատության նախարարի խորհրդական Հեղինե Ենգոյանի հետ

Խիրատ Մեդիայի թիմը ազգությամբ եզդի ուսանող Ղազիր Խուդոյանի հետ այս անգամ Արդարադատության նախարարությունում էր։ Նախարարի խորհրդական Հեղինե Ենգոյանի հետ քննարկել ենք մի շարք կարևորագույն հարցեր` ազգային փոքրամասնությունների, նրանց խնդիրների ու իրավունքների վերաբերյալ։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Արդարադատության նախարարի խորհրդական Հեղինե Ենգոյանի հետ”




Posted in Լուրեր, ՄշակույթLeave a Comment on Հայաստանում քրդական համայնքը նշում է Նովրուզի տոնը

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացավ Հայաստանի քրդական համայնքի կողմից կազմակերպված տոնական միջոցառումը՝նվիրված քրդական հնագույն ազգային տոնին` Նավրոզին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան անվանի քուրդ երգիչներ՝ հրավիրված արտերկրից, քրդական ազգային պարային խմբեր, ԱԺ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը և քրդական համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Continue reading “Հայաստանում քրդական համայնքը նշում է Նովրուզի տոնը”




Posted in ՄշակույթLeave a Comment on Եզդիական ընտանիքները նշում են Կլոճա Սարե Սալե տոնը

Եզդիները ամեն տարի մարտի 14-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը նշում են «Կլոճա Սարե Սալե» (Kloça serê Salê) տոնը։ Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) թխում է Կլոճը, իսկ հինգշաբթի առավոտյան տան մեծ տղամարդը (malxê malê) կտրում այն: Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում։ Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։ Այս անգամ այցելել էինք եզդիաբնակ Շամիրամ գյուղ և մասնակցել Կլոճի կտրման արարողությանը Փիր Մրազ Նաբոյանի ընտանիքում։ Տոնի մասին ավելին իմանալու համար կարող եք դիտել մեր տոնական հաղորդումը։ Continue reading “Եզդիական ընտանիքները նշում են Կլոճա Սարե Սալե տոնը”




Posted in Մարդու իրավունքներ, ՊոդկաստLeave a Comment on Զգայուն լրագրությունը և Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Խիրատ Մեդիայի տաղավարում այս անգամ խոսել ենք վատ մեդիանյութերի, դրանց ազդեցության ու օրինակների մասին։ Մեր հյուրերը ազգությամբ եզդի լրագրող, փորձագետ Զուզան Խուբոյանն ու ազգային փոքրամասնությունների լուսաբանմամբ զբաղվող լրագրող Շուշանե Սաքունցն են։ Continue reading “Զգայուն լրագրությունը և Հայաստանի ազգային փոքրամասնությունները”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում ԱԺ-ում ասորական համայնքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ

Երկխոսության հարթակ հաղորդման այս անգամվա հերոսը ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Նազարյանն է, ով հնարավորություն ունեցավ համայնքին առընչվող իր հարցերը հղել ասորական համայնքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևային։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում ԱԺ-ում ասորական համայնքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ”




Posted in ՄշակույթLeave a Comment on Էթնիկ գույներ․ Դիմիտրով

Հնում Կույլասար, այժմ` Դիմիտրով։ Դիմիտրովը հայտնի է որպես ասորիներով խիտ բնակեցված համայնք, տեղի հայ բնակչությունը մեզ պատմեց, որ այստեղ 1828-1829 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի Ուրմիա տարածաշրջանից ռուսների հետ միասին ասորիներ են տեղափոխվել Արարատյան դաշտավայր և նրանցից մի մասն էլ հիմնադրել է այս գյուղը։ Continue reading “Էթնիկ գույներ․ Դիմիտրով”




Posted in ՄշակույթLeave a Comment on Այսօր եզդիները նշում են սիրո բարեխոս Խդր Նաբի-Խդր Այլասի տոնը

Այս շաբաթ եզդիների մոտ տոնական է։
Փետրվարի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը Եզդիները նշում են սիրո, երջանկության հովանավոր Խդր Նաբի – Խդր Այլաս սուրբ հրեշտակների տոնը։

Այս անգամ մենք Խդր Նաբին նշեցինք Ֆերիկ եզդիաբնակ համայնքում։
Ազգային երգ, պար, դոլիդանգ, աղի բլիթ կամ տոտկաշոռ, բազում շնորհավորանքներ միմյանց, հաշտություններ և սեր։ Continue reading “Այսօր եզդիները նշում են սիրո բարեխոս Խդր Նաբի-Խդր Այլասի տոնը”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ

Երկխոսության հարթակ հաղորդման շրջանակներում այս անգամ այցելել ենք ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն։

Սա հնարավորություն էր ԵՊՀ ազգությամբ եզդի ուսանողուհի Լենա Միրզոյանի համար իր համայնքի մասին սոցիալական ոլորտին առնչվող հարցերը հղել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ”




Posted in ՖիլմLeave a Comment on Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան

Լրագրող, մանկավարժ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող, շոկոլադագործ, սիրված կին և մայր։ Այո, այս բոլորը մեկ կնոջ կյանքի ձևի և բովանդակության մեջ կարելի է տեղավորել։ Խոսքը ազգությամբ եզդի Զեմֆիրա Քալաշյանի մասին է։

Մի կնոջ, ում խորը համոզմամբ եզդի կինը շատ շատ ուժեղ կարող է լինել, միայն թե մի փոքր երազել և ինքն իրեն հավատալ կարողանա։ Continue reading “Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան”




Follow by Email
YouTube
YouTube
Instagram