Posted in ՖիլմLeave a Comment on Մեր կողքին․ Թեմուր Խուդոյան

Այս անգամ «Մեր կողքին» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնելու ենք ազգությամբ եզդի, ծրագրավորող Թեմուր Խուդոյանին։ Թեմուրն այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժնի 3-րդ կուրսում։ Բավական երիտասարդ տարիքում ուսանելուն զուգահեռ ինքն էլ դասավանդում է Learning Mission կազմակերպությունում և ԵՊՀ-ում։ Թեմուրի ճանապարհը հարթ չի եղել, սակայն նա կարողանում է վստահ քայլերով առաջ գնալ։ Continue reading “Մեր կողքին․ Թեմուր Խուդոյան”




Posted in ՖիլմLeave a Comment on Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան

Լրագրող, մանկավարժ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող, շոկոլադագործ, սիրված կին և մայր։ Այո, այս բոլորը մեկ կնոջ կյանքի ձևի և բովանդակության մեջ կարելի է տեղավորել։ Խոսքը ազգությամբ եզդի Զեմֆիրա Քալաշյանի մասին է։

Մի կնոջ, ում խորը համոզմամբ եզդի կինը շատ շատ ուժեղ կարող է լինել, միայն թե մի փոքր երազել և ինքն իրեն հավատալ կարողանա։ Continue reading “Մեր կողքին․ Զեմֆիրա Քալաշյան”




Posted in Մշակույթ, ՖիլմLeave a Comment on Ինչպես են Հայաստանի եզդիները նշում Նոր տարին

Ողջ աշխարհի հետ միասին Ամանորն են պատրաստվում նշել նաև Հայաստանի եզդիները։ Ճիշտ է, եզդիները ունեն իրենց ազգային Նոր տարին, որը նշվում եմ ամեն տարի գարնանը, սակայն այս Ամանորը նրանք համարում են միջազգային տոն և նշում բոլորի հետ միասին։

Մեզ հյուրընկալել էր Շեխ Տոսնի ընտանիքը, որտեղ տան բոլոր անդամները նախատոնական եռուզեռի մեջ էին։

Շեխ Տոսնն ու իր կինը` տիկին Հնարը մեզ մանրամասն պատմեցին, թե ինչ են նախընտրում դնել սեղաններին և ինչ չի կարելի դնել։

Continue reading “Ինչպես են Հայաստանի եզդիները նշում Նոր տարին”




Posted in ՖիլմLeave a Comment on Մեր կողքին․ Տիգրան Իզրյան

Մեր կողքին հաղորդաշարի հերթական հերոսը Տիգրան Իզրյանն է։

Նա այն եզդի երիտասարդներից է, ով իր փորձով և հաջողության պատմությամբ ցանկանում է իր՝ եզդիական համայնքի երիտասարդներին ոգևորել և ուղղորդել նրանց դեպի կրթություն։

Տիգրանը 23 տարեկան է, մասնակցել է Արցախյան 44օրյա պատերազմին, վերադարձել է և շարունակել կրթությունը, սովորում է Երևանի պետական համալսարանում, աշխատում՝ Մեծամորի համայնքապետարանում։ Այս ամենին զուգահեռ նշում են, որ նա նաև փայլուն ֆուտբոլիստ է։

Տիգրանն այն համոզմանն է, որ կրթվելու և հաջողությունների հասնելու նախաձեռնողականությունը պետք է լինի երիտասարդների կողմից, սակայն շատ կարևոր է, որ ընտանիքը, ծնողները ևս կարևորեն կրթությունը և աջակցեն երիտասասրդներին։ Նա կարծում է, որ դրա համար պետք է առաջին հերթին աշխատել եզդիական համայնքների ընտանիքների հետ։

Continue reading “Մեր կողքին․ Տիգրան Իզրյան”




Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ, ՖիլմLeave a Comment on Մեր կողքին․ Նազիկ Կակոյան

Նազիկ Կակոյանը Արագածոտնի մարզի Ռյա Թազա եզդիաբնակ համայնքի դպրոցի տնօրենն է, ազգությամբ եզդի։ Continue reading “Մեր կողքին․ Նազիկ Կակոյան”




Posted in Լուրեր, Մշակույթ, ՖիլմLeave a Comment on Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)

Այսօր հյուրընկալվել էինք Ռյա Թազա գյուղ՝ եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ներկա գտնվելու, քանի որ հայաստանաբնակ եւ աշխարհի եզդիները թխում են տարեսկզբի Կլոճը։ Continue reading “Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)”




Posted in Լուրեր, Մշակույթ, ՖիլմLeave a Comment on Եզդիները նշում են սիրո հովանավոր Խըդըր Նաբիի տոնը

Խըդըր Նաբի կամ Խըդըր Էյլասի տոն․ սա եզդիական ավանդական ամենահայտնի և մեծ շուքով նշվող տոներից մեկն է։ Continue reading “Եզդիները նշում են սիրո հովանավոր Խըդըր Նաբիի տոնը”




Posted in Մշակույթ, ՖիլմLeave a Comment on 44-օրյա պատերազմը եզդի կնոջ աչքերով․ Դիլբար Խուդոյան

Հայերի համար Հասմիկ, եզդիների համար Դիլբար, եզդիական կամավորական ջոկատի համար՝ գեներալ ջան։ Դիլբարը թերևս միակ ազգությամբ եզդի կինն է, ով մեկնել է առաջնագիծ։ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես՝ կամավոր զինվորագրվելով որպես բուժքույր, մեկնում է առաջնագիծ` անկախ իրենից դառնալով Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի տղաների և՛ վիրակապողը, և՛ քույրը, և՛ մայրը։ Continue reading “44-օրյա պատերազմը եզդի կնոջ աչքերով․ Դիլբար Խուդոյան”




Posted in Մշակույթ, ՖիլմLeave a Comment on Մեր կողքին. Ռոման Քալաշյան

Տեսանյութը պատմում է քիկբոսինգի աշխարհի չեմպիոն, այժմ՝ քիկբոքսինգ և Մուայ Թայ մարտարվեստների Հայաստանի գործող չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն , միջազգային պրոֆեսիոնալ մարտերի բազմակի հաղթող Հայաստանը ներկայացնող, ազգությամբ եզդի Ռոման Քալաշյանի մասին։ Continue reading “Մեր կողքին. Ռոման Քալաշյան”







Follow by Email
YouTube
YouTube
Instagram