Ավելի քան 400 եզդիներ կստանան սոցիալական աջակցություն

Ավելի քան 400 եզդիներ կստանան սոցիալական աջակցություն


Posted in Լուրեր

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած եզդիներին սոցիալական աջակցության տրամադրման նախաձեռնությունը։

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը այս օրերին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ  մեկ ասվա համար նախատեսված սնունդ ու հիգիենիկ պարագաներ է հատկացնում եզդի անապահով ընտանիքներին: Այս հրատապ օգնությունը կուղղվի մասնավորապես այն ընտանիքներին, որտեղ կան չգրանցված աշխատողներ:

Ազգային փոքրամասնությունների սոցիալական իրավիճակը հատկապես սուր է մարզային բնակավայրերում, քանի որ բնակիչներից շատերը համաճարակի պատճառով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի:

Ծրագրի շրջանակներում օգնություն կստանան Երևանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի ու Շիրակի մարզերի 27 համայնքների ավելի քան 400 եզդիներ:

Հիշեցնենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ԿՈՎԻԴ-19 համավարակն անհամաչափ և ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում ազգային փոքրամասնությունների վրա՝ առողջապահական ու հանրային մի շարք ծառայություններին նրանց ցածր հասանելիության պատճառով: Ցածր որակավորում պահանջող և բարձր մրցակցություն ունեցող աշխատանքային շուկայում կրճատումները կատարվում են ոչ համաչափ և առաջին կրճատվողները  հաճախ դառնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, կորցնելեով աշխատանքը, զրկվում են ապրուստի միջոցներից:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram