Եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է․ Արման Թաթոյան

Եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է․ Արման Թաթոյան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունեց «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին։

Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդիները կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող աշխատանքների համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram