Շրջանակային կոնվենցիա հոդված 7

Շրջանակային կոնվենցիա հոդված 7


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Շրջանակային կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերը պետք է ապահովեն ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի՝ խաղաղ հանրահավաքների, միությունների մեջ ընդգրկվելու, խոսքի, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքների հարգումը:

Այս հոդվածի նպատակն է երաշխավորել հարգանքը յուրաքանչյուր ազգային փոքրամասնությանը պատկանող անձի նկատմամբ՝ հոդվածում նշված ազատության հիման վրա։ Այս ազատություններն, իհարկե, համընդհանուր են, այսինքն, դրանք տարածվում են բոլոր անձանց վրա անկախ նրանց՝ ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, բայց դրանք միանշանակ կարևոր են ազգային փոքրամասնությունների պաշտպանության համար:

Այս դրույթը պետությունների համար կարող է ծառայել որպես դրական  պարտավորություն՝ պաշտպանելու ազգային փոքրամասնություններին վերոնշյալ ազատությունների խախտումներից:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ նման դրական պարտավորությունների հնարավորությունը ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram