Անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատությունն ապահովելու համար․ Սաշիկ Սուլթանյան

Անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատությունն ապահովելու համար․ Սաշիկ Սուլթանյան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական տարածաշրջանային ֆորումը, որը նվիրված էր սոցիալական մեդիային, ատելության խոսքին և այս համատեքստում ազգային փոքրամասնությունների խնդիրներին ։

Ֆորումին մասնակցում էր նաև «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը, ով իր ելույթի խոսքում նշեց, որ չնայած ազգային փոքրամասնությունների նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքին, այնումամենայնիվ սոցիալական մեդիայում կան ազգային փոքրամասնությունների իրավապաշտպանների թիրախավորման դրսևորումներ և կոչ արեց ՀՀ կառավարությանը «արդյունավետ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատությունն ապահովելու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը երաշխավորելու համար, ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները հանրային օրակարգ բերել և կոնկրետ լուծումներ առաջարկել  ազգային փոքրամասնությունների կյանքի որակի վրա ազդող հարցերի վերաբերյալ»։

Եվրոպական տարածաշրջանային ֆորումը  տարեկան մի անգամ անցկացվող ավանդական միջոցառում է, որին մասնակցում են պետությունների, միջազգային կազմակերպությունների և  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram