Շրջանակային կոնվենցիա հոդված 9

Շրջանակային կոնվենցիա հոդված 9


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան ազգային փոքրամասնությունների պաշտպանության գլխավոր կոնվենցիան է։ 

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` իր կարծիքն արտահայտելու իրավունքը ներառում է կարծիքներ ունենալու և փոքրամասնության լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու ազատությունը՝ անկախ պետական իշխանությունների միջամտությունից և սահմաններից: Իրենց իրավական համակարգի շրջանակներում Կողմերը պետք է ապահովեն, որ լրատվական միջոցների մատչելիության հարցում ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք չենթարկվեն խտրականության:

Այս պարբերության երկրորդ նախադասությունը սահմանում է  պարտավորություն, որ ԶԼՄ-ների հասանելիության հարցում խտրականություն չդրսևորվի։ «Իրենց իրավական համակարգի շրջանակներում» բառերը զետեղվել են սահմանադրական դրույթների ապահովման  նպատակով, և որպեսզի չսահմանափակվեն կողմերի հնարավորությունները կարգավորելու  լրատվամիջոցների հասանելությունը ազգային փոքրամասնությունների համար։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram