Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրեր

Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրեր


Posted in Լուրեր

Այսօր վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով օդային և ցամաքային հարձակում է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Այս ժամերին թեժ մարտերը շարունակվում են։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսին Արցախի նկտամամբ։ «Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում  է գրառման մեջ։

Հարձակման մասին տեղեկացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել և կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram