Վերջին հրաժեշտ եզդիների հոգևոր առաջնորդ Բավե Շեխին

Վերջին հրաժեշտ եզդիների հոգևոր առաջնորդ Բավե Շեխին


Posted in Լուրեր, Մշակույթ

Անցած շաբաթ Իրաքում վերջին հրաժեշտը տվեցին եզդի հոգևոր առաջնորդ Բավե Շեխին։ Նրա աճյունը ամփոփվեց Բոզան գյուղում, որտեղ և ամփոփված են նրա նախնիները։ Հազարավոր աշխարհիկ եզդիներ էին եկել վերջին հրաժեշտը տալու իրենց հոգևոր առաջնորդին։ Ներկաների թվում էին Իրաքի իշխանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական ու մշակութային գործիչներ:

 

COVID-19 համաճարակի հետ կապված ՝ եզդիական սփյուռքի շատ ներկայացուցիչներ ի վիճակի չէին գալ Իրաք՝ հրաժեշտ տալու Բավե Շեխին:

Եզդիական սփյուռքում անցկացվեցին հիշատակի երեկոներ։ Նման միջոցառումներ անցկացվեցին Թբիլիսիում, Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրների եզդիական համայնքներում։

Բավե Շեխի մահվան կապակցությամբ ցավակցական խոսքեր են գալիս ամբողջ աշխարհից։ Պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները և սովորական մարդիկ ցավակցում են նրա հարազատներին, սիրելիներին և ամբողջ եզդի ժողովրդին:

Առաջին ցավակցական ուղերձը հղեց Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմը։ Ցավակցական ուղերձներ են հղել նաև Իրաքի նախագահը և Իրաքյան Քուրդիստանի բարձր ղեկավարությունը։

Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Նադիա Մուրադը ևս ցավակցական ուղերձ է հղել․

«Այսօր եզդիական համայնքը ի դեմս Բավե Շեխի կորցրեց իր լույսի շողը, իր հոգևոր առաջնորդին, ով  մեր արժեքների, բարության, իմաստության և հանդուրժողականության մարմնացումն էր»,- գրել է Նադիա Մուրադը։

Ցավակցական խոսքեր են հնչել նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից։

Ախտյարե Մարգե Բավե Շեխ Խատո Խաջի Իսմաիլը ծնվել է 1932 թ․ Ֆախրադին շեխերի ընտանիքում։ 1996-ին, Բավե Շեխ Իլյասի մահից հետո ձեռնադրվեց «Բավե Շեխ»: Նա ղեկավարեց հոգևոր համայնքը եզդիների պատմության շատ դժվար և շրջադարձային ժամանակահատվածում։ Նորին Սրբությունն ակտիվորեն աջակցում էր ԻՊ ահաբեկիչների կողմից բռնության զոհ դարձած եզդի կանանց: Նրա օրհնությամբ տաճարներ բացվեցին Հայաստանում և Վրաստանում:

 

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram