Եզդիական կամավորական ջոկատը՝ Արցախում

Եզդիական կամավորական ջոկատը՝ Արցախում


Posted in Լուրեր

Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրերից Հայաստանի եզդիական համայնքը  ձևավորեց եզդիական կամավորական ջոկատ, որը մեկնեց առաջնագիծ և  պատերազմի այս օրերին մասնակցում է ռազմական գործողություններին։

Հայաստանի եզդիական համայնքը կամավորական երկրորդ ջոկատն է նաև կազմավորում, որը պիտի մեկնի Արցախ՝ հերթափոխելու առաջին ջոկատի տղաներին։

Արցախի սահմանների պաշտպանությանը մասնակցում են նաև բազմաթիվ եզդի ժամկետային զինծառայողներ, շատ եզդիներ էլ մարտական գործողություններին մասնակցում են հայկական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram