Նահատակվել է եզդի զինծառայող Մամիկոն Կասոյանը

Նահատակվել է եզդի զինծառայող Մամիկոն Կասոյանը


Posted in Լուրեր

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս արիաբար նահատակվել է ազգությամբ եզդի զինծառայող Մամիկոն Կասոյանը: 19-ամյա Մամիկոնը Արարատի մարզի Արտաշատ համայնքից էր, ժամկետային զինծառայության էր անցել 2019թ․ ամռանը Մարտակերտում։

Լավ է սովորել դպրոցում,  հատկապես մեծ սեր է ունեցել հայոց պատմության նկատմամբ։ Ընդունվել էր ԵՊՀ և մեկնել բանակ։

Արցախում ադրբեջանական ագրեսիայի ու պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, եզդի զինծառայողը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում փոխել է իր գլխավոր նկարը՝ Հաղթելու ենք հեշթեգով։

Մամիկոն Կասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին Արտաշատ քաղաքում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram