Շրջանակային կոնվենցիա հոդված 11

Շրջանակային կոնվենցիա հոդված 11


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան ազգային փոքրամասնությունների պաշտպանության գլխավոր կոնվենցիան է։ 

11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք՝ տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան:

Կողմերը կարող են օգտագործել իրենց պաշտոնական լեզվի այբուբենը` ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց անուններն իրենց հնչյունական տեսքով գրելու համար: Անհատները, ովքեր ստիպված են եղել հրաժարվել իրենց ազգային անունից կամ որոնք փոխվել են բռնի ուժով, պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց պատմական անուններին: Հասկանալի է, որ Կողմերի իրավական համակարգերն այս առումով համահունչ պետք է լինեն ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային սկզբունքներին:

Հոդվածի 2-րդ մասով՝ Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ իր փոքրամասնության լեզվով հասարակության համար տեսանելի մասնավոր բնույթի նշումներ, գրություններ և այլ տեղեկատվություն տեղադրելու իրավունք ունի:

Հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդաբար բնակեցված տարածքներում Կողմերը իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում ներառյալ նաև այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա:

Այս հոդվածի նպատակն է նպաստել տեղական անվանումների, փողոցների անունների և այլ տեղագրական ցուցումների կիրառումներն ազգային փոքրամասնությունների լեզվով ևս։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram