Օգնենք Դավիթ Գալոյանին

Օգնենք Դավիթ Գալոյանին


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի կոմունալ հարմարություններից զուրկ այս բնակարանում է ապրում ազգությամբ եզդի Քրիստինե Գալոյանը, ով 15 տարի է, ինչ միայնակ մեծացնում է որդուն՝ Դավիթ Գալոյանին, ում մոտ ի ծնե կա առողջական խնդիր ոտքերի հետ կապված։ Տղան մեկ անգամ վիրահատվել է, սակայն կա ևս մեկ վիրահատության կարիք։ Քրիստինեի ամուսինը 15 տարի առաջ միայնակ է թողնում կնոջը և նորածին որդուն՝ ամուսնանալով այլ կնոջ հետ։ Դժվարությամբ և զրկանքներնով մեծացնելով որդուն, Քրիստինեն վերջին մեկ տարին Երևանում վարձով է ապրել, սակայն չկարողանալով վճարել բնակարանի վարձը՝ տեղափոխվել է իր մայրիկի՝ Հնար Ամոյանի տուն՝ Ակնալիճ։ Այժմ ընտանիքը Դավիթի վիրահատության համար ունի օժանդակության կարիք։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram