Ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մարդու իրավունքներն ու եզդիական համայնքը | Հանդիպում | Բերդ

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մարդու իրավունքներն ու եզդիական համայնքը | Հանդիպում | Բերդ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

ℹ Մայիսի 1-ին Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի աշխատակազմը Տավուշի մարզում էր՝ հյուրընկալ Բերդում։

? Բերդի մշակույթի տան երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մարդու իրավունքներն ու եզդիական համայնքը» թեմայով հանդիպումը հետաքրքիր և տեղեկատվական էր տեղի երիտասարդների համար։ Հանդիպման բանախոսներն էին Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ և ծրագրերի համակարգող, միջազգային իրավունքի փորձագետ Սաշիկ Սուլթանյանը և ազգային փոքրամասնությունների գծով մարդու իրավունքների մասնագետ, Խիրատ Մեդիա հարթակի խմբագիր Մուրազ Շամոյանը, ովքեր հանդիպման մասնակից երիտասարդներին պատմեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների, ՄԻԵԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների և նպատակների մասին։ Ինչպես նաև առավել հանգամանլից ծանոթացրեցին Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների պատմությանը, կրոնին, մշակույթին, հայ պատմության և իրականության մեջ եզդիների ունեցած դերին։ Կողմերը բաժանվեցին առաջիկա համագործակցության և փոխայցելության հաստատակամությամբ:

? Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և նպատակ են հետապնդում ներկայացնել, պատմել եզդիների և նրանց մշակույթի մասին այն մարզերում, որտեղ եզդիներ չեն բնակվում։ Մենք հավատում ենք, որ ազգային փոքրամասնությունների մասին պետք է իմանան և նրանց ճանաչեն ամբողջ Հայաստանում՝ անկախ նրանից, թե որ մասն են կազմում բնակչության։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram