Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ազգային փոքրամասնությունների մասին դրույթներ գրեթե չկան

Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ազգային փոքրամասնությունների մասին դրույթներ գրեթե չկան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հետաքրքրական է, որ ծանոթանալով քաղաքական ուժերի 2021թ. նախընտրական ծրագրային դրույթներին՝ ըստ բաժինների, (դիտարկել ենք այն ուժերի  ծրագրեերը, որոնք հանրայնացրել կամ տրամադրել են իրենց ծրագրերը մինչև հունիսի 9-ը) արձանագրում ենք, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում գրեթե անդրադարձ չեն կատարում ազգային փոքրամասնությունների իրավունքներին և խնդիրներին։ Հաճելի բացառություն է միայն Հանրապետություն կուսակցությունը, որն իր նախընտրական ծրագրի մշակույթին նվիրված հատվածում սահմանել է դրույթ, ըստ որի՝ պետք է «ապահովել Հայաստանում բնակվող ազգային  փոքրամասնությունների ազգային, մշակութային և մյուս իրավունքների  պաշտպանությունը, նրանց մայրենի լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու  զարգացման հնարավորությունը»:

Մնացած քաղաքական ուժերի ծրագրերում ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձնացված դրույթներ չկան։  Միայն որոշ ուժերի ծրագրերում առկա են ընդհանրական ձևակերպումներ՝ կապված բոլոր մարդկանց իրավահավասարության, խտրականության դեմ պայքարի, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության մասին։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց համապետական ցուցակի երկրորդ մասում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են առաջադրել 4 կուսակցություն և 1 դաշինք։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram