Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվելիք սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացը։ Միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն՝ այսպիսի հանձնաժողովներում ընդգրկվում են նաև փորձագետներ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից, որպեսզի հաշվի առնվեն նաև այս խումբ անձանց շահերն ու հետաքրքրությունները։

2015թ․ սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց դրույթ, համաձայն որի  ԱԺ-ում տեղեր են հատկացվում նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին, սակայն այդ անձանց ընտրության մեխանիզմն ու կարգավորումները սահմանվում են ընտրական օրենսգրքով, ընդ որում այդ կարգավորումներն այնպիսին են, որ ազգային փոքրամասնության ներկայցուցիչներին հնարավորություն չի ընձեռվում  ընտրելու իրենց ներկայացուցիչներին։ Այս առումով Խորհրդարան անցնող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ունենում են լեգիտիմության դեֆիցիտ այն իմաստով, որ ուղղակի չեն ընտրրվում իրենց համայնքների կողմից, այլ անցնում են կուսակցական որոշմամբ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram