Վերջին 2-3 տարիների ընթացքում 12 աշակերտ, հիմնականում՝ աղջիկներ դուրս են մնացել դպրոցից․ Եղեգնուտի դպրոցի տնօրեն

Վերջին 2-3 տարիների ընթացքում 12 աշակերտ, հիմնականում՝ աղջիկներ դուրս են մնացել դպրոցից․ Եղեգնուտի դպրոցի տնօրեն


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում, որը մարզկենտրոն Արմավիրից գտնվում է 11 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից 37 կմ հեռավորության վրա, մեծ թվով եզդիներ են ապրում, ովքեր հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ։

Նախկինում գյուղը կրել է Բադալ, Ղամիշլու, Ղամշկուտ, Մոլլա Բադալ, Ռահիմաբադ,  Սեֆիաբատ անունները։

Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում են շուրջ 70 եզդի աշակերտներ։ Ինչպես այլ համայնքներում, այնպես էլ Եղեգնուտում կա եզդի աղջիկների կրթությունից դուրս մնալու խնդիրը, երբ շատ ծնողներ իրենց աղջիկներին ամուսնության և այլ պատճառներով դուրս են թողնում դպրոցից։

Դպրոցի տնօրեն Հովհաննես Մարգարյանը Խիրատ Մեդիայի հետ զրույցում նշեց, որ վերջին 2-3 տարիների ընթացքում 12 աշակերտ, հիմնականում՝ աղջիկներ դուրս են մնացել դպրոցից։ «Հիմնականում պատճառաբանում են, թե կփախցնեն, կամ ամուսնության նպատակով դուրս են թողնում, շատերի մոտ ձգտում չկա սովորելու հանդեպ․․․ դա գալիս է ծնողներից, ծնողը պիտի մտածի իր երեխայի ապագայի մասին ու հասկանա, որ կյանքը միայն ամուսնությամբ կամ հողագործությամբ զբաղվելով չի»․- նշում է տնօրենը։     Ըստ նրա՝ մեխանիզմը, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում այն ծնողների հանդեպ, ովքեր իրենց երեխաներին դուրս են թողնում դպրոցից, հիմնականում չի կիրառվում։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram