Ինչու՞ երեխաներին թույլ տալ ամուսնանալ այն տարիքում, երբ, օրինակ, նրանք իրավունք չունեն քվեարկելու կամ օրենքով սահմանված այլ պայմանագրեր կնքելու:

Ինչու՞ երեխաներին թույլ տալ ամուսնանալ այն տարիքում, երբ, օրինակ, նրանք իրավունք չունեն քվեարկելու կամ օրենքով սահմանված այլ պայմանագրեր կնքելու:


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Յուրաքանչյուր տարի 12 միլիոն աղջիկ ամուսնանում են մինչև 18 տարեկան լրանալը։ 

Ավելի քան 650 միլիոն կին և շուրջ 150 միլիոն տղամարդ տառապում են վաղ ամուսնության հետևանքներով

Իսկ ի՞նչ է ասում միջազգային իրավունքը վաղ ամուսնությունների մասին։ 

Կարևոր է, որ երեխաները օրենքով ճանաչվեն որպես երեխաներ և որ նրանց տրվի օրենքի լիարժեք պաշտպանություն։

Երեխայի իրավունքների մասին կոնվեցիան ամուսնության նվազագույն տարիք է սահմանում 18 տարեկանը, 

իսկ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան պետություններին պարտավորեցնում է կանանց և տղամարդկանց հավասարության հիման վրա ապահովել ամուսնության  իրավունքը միայն ազատ և լիարժեք համաձայնությամբ:

Ամուսնության նվազագույն տարիքը 18 տարին սահմանելը ավելի օբյեկտիվ մոտեցում է, քանի որ այն երեխային ապահովում է այնպիսի ամուսնությունից, որին նրանք ֆիզիկապես և  հոգեբանորեն պատրաստ չեն: 

Ինչու՞ երեխաներին թույլ տալ ամուսնանալ այն տարիքում, երբ, օրինակ, նրանք իրավունք չունեն քվեարկելու կամ օրենքով սահմանված այլ պայմանագրեր կնքելու:

Երեխա հարսնացուները ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեբանորեն պատրաստ չեն կին ու մայր դառնալ: Նրանք ավելի շատ ռիսկերի են ենթարկվում  հղիության և ծննդաբերության ժամանակ՝ վտանգավոր բարդություններ ունենալու, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով վարակվելու և ընտանեկան բռնության ենթարկվելու առումով : 

Կրթության անհասանելիության և տնտեսական սուղ պայմանների պարագայում  նրանք և նրանց ընտանիքները, մեծ հավանականությամբ, հայտնվում են աղքատության մեջ:

Մեկուսացված և սահմանափակ ազատությամբ  ամուսնացած աղջիկները հաճախ իրենց անպաշտպան ու թույլ  են զգում: Նրանք զրկվում են առողջության, կրթության և անվտանգության իրենց հիմնական իրավունքներից:

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: 

 

Աղբյուր:

 https://www.girlsnotbrides.org

un.org

https://www.un.am/

https://world-statistics.org/

http://www.parliament.am/

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram