Ինչու՞ Հայաստանը մոնոէթնիկ երկիր չէ

Ինչու՞ Հայաստանը մոնոէթնիկ երկիր չէ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Մենք բոլորս պետք  հասկանանք, որ մոնոէթնիկ երկիր  լինելը հին, սոցիոլոգիական կատեգորիա է, որը կորցրել է իր արդիականությունը։  Հայաստանում ապրում են 11 ազգային փոքրամասնություններ և, երբ մենք նշում ենք, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, մենք որոշում ենք կայացնում չճանաչել այս մարդկանց և մեր երկիրը դիրքավորել որպես մի երկիր, որտեղ բնակվող միակ էթնիկ խումբը հայերն են:

Երբ մենք դիրքավորվում եք որպես մոնոէթնիկ երկիր և այս քաղաքականության հետևանքով չենք ճանաչում ազգային փոքրամասնությունների մշակույթը , պատմությունը, դպրոցներում դրանք մեզ չեն դասավանդվում, իրենց ավտոմատ կերպով մենք առանձնացնում ենք մեր երկրում տեղի ունեցող գլխավոր գործընթացներից, և իրենք Հայաստանը չզգալով իրենց երկիրը ՝ կամ արտագաղթում են, կամ անբարեխիղճ քաղաքացիների կամ պետական գերատեսչությունների կողմից ենթարկվում են խտրականության:

 

Երբ որոշակի տարածքում ապրում են երկուսից ավելի ազգեր, տվյալ պետությունը չի կարող անվանվել ազգային կամ մոնոէթնիկ պետություն։
Մենք բոլորս մարդիկ ենք՝ անկախ ազգությունից, բայց մեզնից յուրաքանչյուրը ունենք մեր մշակութային առանձնահատկությունները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram