Minority Talks Մարիա Լազարևայի հետ

Հարցազրույց Հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևայի հետ

Ինքնությունը պահպանելու իրավունք (Պոդկաստ)

Հայերի իրավունքներն էլ են խախտվում, ինչու՞ պետք է եզդիների համար լրացուցիչ իրավունքներ լինեն։ Արդյոք գիտե՞մ իմ մշակույթի մասին։ Արդյոք գիտե՞մ իմ լեզուն։ Գիտե՞մ արդյոք, թե ով եմ։ Արդյո՞ք գիտեմ, թե իմ պապերը որտեղից են եկել Հայաստան։

Nexşê Wetan եզդիական անսամբլ

Հայրենիքի նախշեր (Nexşê Wetan) երաժշտական անսամբլը շարունակում է իր աշխատանքը։ Շուրջ երկու ամիս է 7-18 տարեկան եզդի երիտասարդները հաճախում են վոկալի դպրոց։ Դասընթացների արդյունքն այս կարճ ժամանակահատվածում արդեն տեսանելի է։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո անսամբլը հանդես կգա համերգային ծրագրերով Հայաստանի եզդիաբնակ մարզերում։ Նախագծի նպատակը եզդիական հին ֆոլկլորիկ երգերն ու երաժշտությունը վեր հանելը, դրանց նոր շունչ […]

previous arrow
next arrow
Slider
Home > Լուրեր > Եզդիները նշում են Խըդըր Նաբիի (Խըդըր Էլիասի) տոնը

Եզդիները նշում են Խըդըր Նաբիի և (կամ) Խըդըր Էլիասի տոնը։ Այն եզդիական կարևոր ազգային տոներից է, որը նշվում է փետրվար ամսվա 13-ից հետո առաջին ուրբաթ օրը։

Եզդիների ինքնության պահպանման և ազգային, հոգևոր-մշակութային միասնության գործում այս տոնը կարևոր նշանակություն ունի։ Դարեր ի վեր եզդիները իրենց իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը կապել են Խըդըր Նաբիի և Խըդըր Էլիասի անվան հետ։

Խըդըր Նաբիի և Խըդըր Էլիասի կերպարների շուրջ կան տարբեր կարծիքներ․ Նաբի անվանում են նրանց, ովքեր գերբնական ուժի են տիրապետում և կարողանում են իրականացնել անհնարին թվացող բաներ։ Ոմանք Խըդըր Նաբիին և Խըդըր Էլիասին նույնացնում են և համարում են նույն կերպարը։ Իրաքի Բաադր բնակավայրում, սակայն, կան այս երկու կերպարների անուններով սրբատեղիներ և Իրաքի եզդինեը հավատում են, որ նրանք եղել են եղբայրներ, ոմանք էլ նրանց հայր և որդի են համարում։

Ըստ եզդիական ժողովրդական ավանդության՝ Խըդըր Նաբին և (կամ) Խըդըր Էլիասը սպիտակ ձիով սուրբ հեծյալներ են, ովքեր այս օրերին շրջում են եզդիների մեջ և կատարում նրանց երազանքները։ Եզդիների աղոթքներում Խըդըր Նաբին հիշատակվում է որպես սիրահարների հովանավոր հրեշտակ, ով իրականացնում է երիտասարդների նպատակներն ու երջանկություն է բերում նրանց։

Ընդունված ծիսակարգի համաձայն՝ բուն տոնից առաջ եզդիները 3 օր ծոմ (ռոժի) են պահում։ Փետրվարի 13-ից հետո առաջին երկուշաբթի, երեքշաբթի և  չորեքշաբթի օրերին ծոմի օրեր են։ Ծոմը պահում են ինչ որ կարևոր նպատակի համար՝ հավատալով, որ այն կիրականանա։

Հինգշաբթի երեկոյան չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում և ջուր չխմելով քնում են, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Աղի բլիթը պետք է պատրաստվի չամուսնացած աղջկա ձեռքով։

Նունյ օրվա երեկոյան սկուտեղով  ալյուր կամ փոխնիձ են դնում տան տանիքին՝ հավատալով, որ այդ գիշեր Խըդըր Նաբին իր ձիով կանցնի իրենց տանիքով և ձիու պայտի հետքը կմնա։ Երբեմն էլ ասում են, որ Խըդըր Նաբին իր ձիու պոչից մի մազ է հանում և թողնում սկուտեղի վրա։ Եզդիները հավատում են, որ եթե վաղ առավոտյան  ձիու պայտի տեղը կամ մազը երևում են ալյուրի կամ փոխինձի վրա, ուրեմն Խըդըր Նաբին եղել է իրենց տանը և ընտանիքին մեծ հաջողություն է սպասվում։

Չհաշված ընդունված ծիսակարգերը՝ տարբեր եզդիաբնակ վայրերում  հինգշաբթի երեկոյան երիտասարդները տոնախմբություն են անում,  երգով-պարով շրջում են տներով և ուրախանում։ Երեխաներն ու դեռահասները տան երդիկներից գուլպաներ են կախում և երգելով, տնից տուն շրջելով նվերեներ են հավաքում։ Այս կարգը կոչվում է դոլիդանգ։  Ըստ եզդիական ավանդության՝ տոնի օրերին բոլոր իրարից նեղացած ու վիրավորված անձինք պիտի հաշտվեն միմյանց հետ։

Բուն տոնը սկսվում է ուրբաթ առավոտյան և տևում է մինչև կիրակի երեկո։ Այս օրերին եզդիները ազգային համեղ ուտեստներ են պատրաստում, տոնական սեղաններ են գցում, այցելում են միմյանց, շնորհավորում և նվերեներ տալիս իրար։

Your email address will not be published. Required fields are marked *

*