Ազգային փոքրամասնությունների երեխաների դասավանդումը պետք է կատարվի իրենց մայրենի լեզվով․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Ազգային փոքրամասնությունների երեխաների դասավանդումը պետք է կատարվի իրենց մայրենի լեզվով․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթանում է Մարդու իրավունքների խորհրդի հիմնական նստաշրջանը:

Զեկույց է ներկայացրել ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆերնանդ դե Վարենը։

Զեկույցը ներկայացնելիս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը մասնավորապես նշեց, որ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար դասավանդումը պետք է կատարվի իրենց մայրենի լեզվով և այնպես, որ հնարավոր լինի հասնել ներառական և որակյալ կրթության։

«Ազգային փոքրամասնության մայրենի լեզվով կրթությունը, որը զուգորդվում է պաշտոնական լեզվի որակյալ դասավանդմամբ, երկարաժամկետ առումով ավելի արդյունավետ է, նվազեցնում է կրթությունից դուրս մնալու ցուցանիշները, զգալիորեն նպաստում է ավելի բարձր առաջադիմության մակարդակի ապահովմանը, հատկապես աղջիկների դեպքում, բարելավում է գրագիտության, ինչպես նաև մայրենի ու պաշտոնական կամ մեծամասնության լեզվին առավել սահուն տիրապետելու մակարդակը»․- իր խոսքում նշեց Ֆերնանդ դե Վարենը։

Իր զեկույցում ՄԱԿ-ի փորձագետը նշեց, որ ազգային փոքրամասնությունների լեզուների պատշաճ և համաչափ օգտագործումը կրթության մեջ կարող է մեծացնել ազգային փոքրամասնությունների անդամների և պետական մարմինների միջև հաղորդակցման և վստահության մակարդակը:

«Բնիկ կամ ազգային փոքրամասնությունների երեխաները կունենան ավելի բարձր առաջադիմություն և ավելի երկար կսովորեն դպրոցում, երբ նրանք ուսուցանվեն այնպիսի լեզվով, որի հետ նրանք առավել ծանոթ են, որպես կանոն՝ դա մայրենի լեզուն է․․․ Այս պարագայում, մանավանդ, երբ նրանք ավելի երկար են սովորում դպրոցում, նրանք ոչ միայն կունենան իրենց մայրենի լեզվի ավելի ամուր հիմք և գրագիտություն, այլև կկարողանան ավելի լավ տիրապետել պաշտոնական կամ մեծամասնության լեզվին »:

«Ներառական և որակյալ կրթությունը լեզվական փոքրամասնությունների անդամների համար նշանակում է, թե որքանով է դա հնարավոր իրականացնել մայրենի  լեզվով»։  Ազգային փոքրամասնությունների լեզուն որպես ուսուցման միջոց չօգտագործելը, երբ դա հնարավոր է, նշանակում է այնպիսի կրթություն տալ, որը չունի նույն արժեքն ու ազդեցությունը»։

Հատուկ զեկուցողը կոչ արեց գործնական ուղեցույցներ մշակել ազգային փոքրամասնությունների  իրավունքների իրականացման և կրթության ոլորտում նրանց լեզուների օգտագործման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանը անցած տարվա հոկտեմբերին ընտրվել է որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետություն




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram