Համաշխարհային պանդեմիայի պայմաններում մեծ նշանակություն ունի կորոնավիրուսի մասին տեղեկատվության հասանելիությունը ազգային փոքրամասնությունների լեզուներով. Եվրոպայի խորհուրդ

Համաշխարհային պանդեմիայի պայմաններում մեծ նշանակություն ունի կորոնավիրուսի մասին տեղեկատվության հասանելիությունը ազգային փոքրամասնությունների լեզուներով. Եվրոպայի խորհուրդ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Եվրոպայի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում մասնակից երկրներին նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին տեղեկատվական նյութերը հասանելի դարձնել նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով։

Աշխարհի գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները կանգնած են նոր կորոնավիրուսով պայմանավորմած աննախադեպ ճգնաժամի առաջ։ Արդեն տևական ժամանակ է, պետությունները կիրառում են ամենատարբեր միջոցները վիրուսի տարածումը կանխարգելելու կամ տարածման տեմպերը նվազեցնելու ուղղությամբ։ Այդ նպատակով պետությունները տարածում են ԱՀԿ-ի կողմից սահմանված վիրուսից պաշտպանվելու կամ նրա տարածումը կանխարգելելու համար նախատեսված ցուցումները՝ մեդիա-տեղեկատվական հոլովակների, ցուցանակների և այլ միջոցներով։

Փորձագետները նշում են, որ միայն առաջարկվող ցուցումների խստագույն պահպանմամբ է հնարավոր վերահսկելի դարձնել վիրուսի տարածումն ու կանխարգելումը։

Եվրոպայի խորհուրդը իր հայտարարությամբ ողջունելով երկրների քայլերը այս ուղղությամբ, այնուամենայնիվ հարկ է համարում նշել, որ տեղեկատվական նյութերի տարածումը այս օրերին կատարվում է բացառապես երկրների պաշտոնական կամ պետական լեզուներով։ Սակայն շատ կարևոր է նաև, որ նման տեղեկատվությունը հասանելի լինի նաև տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով։ Այս համատեքստում չափազանց կարևոր է, որ պետությունները հաշվի առնեն, որ ազգային փոքրամասնությունները համարվում են հասարակության անբաժանելի մասը, և որպեսզի կիրառվող հակահամաճարակային միջոցները լիարժեք արդյունք տան, դրանք պետք է հասանելի լինեն ողջ բնակչության համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս պահանջը պարտադիր է Տարածաշրջանային կամ Փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական խարտիան վավերացրած երկրների համար, սակայն Եվրոպայի Խորհրդի մյուս անդամ երկրները ևս պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։

Անդրադարձ է կատարվել նաև այս օրերին շատ երկրներում դպրոցական և բուհական կրթության հեռավար կազմակերպմանը, որը մեծամասամբ իրականացվում է միայն պաշտոնական լեզվով և հաշվի չեն  առնվում այն աշակերտների կարիքները, որոնց կրթությունը պետք է կազմակերպվի նաև տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով։

Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանալով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, վավերացրել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական խարտիան և ստանձնել պարտավորություն պաշտոնական տեղեկատվական նյութերը հասանելի դարձնել նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով։

Այս կապակցությամբ օրերս նախաձեռնությամբ էր հանդես եկել Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը և կորոնավիրուսից պաշտպանվելու մասին պաշտոնական տեղեկատվական ցուցանակը թարգմանել էր եզդիերեն լեզվով, այնուհետև այն թարգմանվեց նաև ասորորեն և հունարեն լեզուներով։ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը պատրաստակամություն էր հայտնել անհրաժեշտության դեպքում այս հարցում օժանդակել Պարետատանը՝ տեղեկատվական գլխավոր նյութերը ազգային փոքրամասնությունների լեզուներով հասանելի դարձնելու համար




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram