Ի՞նչ է ներառական հասարակությունը

Ի՞նչ է ներառական հասարակությունը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ի՞նչ է նշանակում  ներառական հասարակություն: Դա մի հասարակություն է, որտեղ յուրաքանչյուր ոք՝ անկախ սեռից, տարիքից, էթնիկ պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, ֆիզիկական կամ մտավոր վիճակից, իրեն զգում է որպես հասարակության ընդունված  և լիիրավ անդամ։

Ներառական հասարակություններում կարևորվում են թե անհատական, թե ազգային ինքնությունը և մեկը մյուսին չեն բացառում։ Սա վերաբերում է հատկապես մայրենի լեզվի նշանակության հարցին, ինչը ինքնության գլխավոր չափորոշիչ է համարվում լեզվական փոքրամասնությունների համար։

Սեփական անվան օգտագործումը պետք է թույլատրված լինի պետական մարմինների կողմից: Բացի այդ, պետական մարմինները պետք է օգտագործեն մասնավոր անձի անձնական անվանումը իր մայրենի լեզվով։

Լեզուների հարցի նկատմամբ ոչ խտրական, համապարփակ և արդյունավետ մոտեցում է նաև փոքրամասնությունների լեզուներով փողոցների և տեղագրական անունների օգտագործումը ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության կամ վերջիններիս համար պատմական նշանակություն ունեցող բնակավայրերում:

Ազգային ինքնության կարևորության ընդունումն ու ճանաչումը պետք է վերաբերի հասարակության բոլոր շերտերին՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին, իսկ նրանց մայրենի լեզուներին պետք առանցքային նշանակություն տրվի։ 

Ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրի 1-ին հոդվածը հենց շեշտադրում է ինքնության առանցքային  նշանակության հանգամանքը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram