1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիան իրականացրեց կայսրության տարածքում բնակվող ոչ մուսուլման ժողովուրդների ցեղասպանություն։
Օսմանյան կայսրության տարածքում ըստ մոտավոր տվյալների՝ բնակվում էին ավելի քան 200 հազար եզդի ընտանիքներ։ Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո ամենամեծ արհավիրքը տեսավ նաև եզդի ժողովոիրդը։
Ցեղասպանությանը զոհ գնացին 1.5 մլն հայեր և հարյուր հազարավոր եզդիներ։ Հազարավոր եզդիներ հայերի հետ միասին ստիպված եղան թողնել իրենց բնակավայրերը և ապաստան գտան Հայաստանում։
Ներկայումս Հայաստանում բնակվող եզդիների ճնշող մեծամասնությունը այդ տարիներին ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներն են։
Հայաստանը այդ տարիներին եզդիների նկատմամբ կատարված կոտորածները չի ճանաչել որպես ցեղասպանութուն․․․