Լեզվական իրավունքները և ազգային փոքրամասնությունների կանայք

Լեզվական իրավունքները և ազգային փոքրամասնությունների կանայք


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Լեզվական իրավունքները նպաստում են հավասարության խթանմանը և ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց հզորացմանը: Ազգային փոքրամասնություններին պատկանող կանայք համարվում են աշխարհի ամենախոցելի խավերից մեկը։

Նրանք ունեն դպրոցկան կրթության և պետական լեզուն սովորելու սահմանափակ հնարավորություն՝ սեռի և էթնիկ ծագման հիմքով խտրականության հետևանքով։  Ուսումնասիրությունները փաստում են, որ ազգային փոքրամասնություններին պատկանող կանայք հատկապես լավ արդյունքներ են ցույց տալիս, երբ նրանց կրթությունն իրականացվում է մայրենի լեզվով: Սա իր հերթին մեծացնում է հավանականությունը, որ նրանք կշարունակեն հետագա կրթությունը կամ կկարողանան դուրս գալ մեկուսացման և աղքատության փակ շղթայից:

Ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց փոխգործակցությունը պետական կառույցների հետ կենսական նշանակության հարցերի վերաբերյալ շատ դեպքերում դառնում է ավելի արդյունավետ, եթե մայրենի լեզվի օգտագործումը որակյալ է: 

Օրինակ՝ Վիետնամում, մշակութային խոչընդոտները դժվարություն են ստեղծում ազգային փոքրամասնություններին պատկանող բազմաթիվ կանանց համար օգտվելու  վերարտադրողական առողջության ծառայություններից։

Այս խնդրի լուծման համար կառավարությունը և միջազգային զարգացման գործընկերները աջակցում են տեղաբնիկ կանանց կրթելու նախաձեռնությանը, որպեսզի նրանք գյուղերում կարողանան որպես մանկաբարձ աշխատեն։ Մանկաբարձների՝ հիվանդների լեզվին տիրապետելը, նրանց մշակույթին և աշխարհայացքին ծանոթ լինելը, կարևոր նշանակություն ունի կանանց վստահության ամրապնդման և  համապատասխան բուժօգնություն ստանալու համար: “Կանայք վստահում են ինձ մի քանի պատճառներով, -ասում է Տեն, ով վերջերս է ստացել մանկաբարձի որակավորում,- Ես ծնվել և մեծացել եմ այս գյուղում ։ Նրանք ինձ լավ են ճանաչում․․․ մենք նույն էթնիկ փոքրամասնությանն ենք պատկանում և խոսում ենք նույն լեզվով»։ Այս վստահության շնորհիվ Վիետնամում հաղթահարվեցին որոշակի ավանդույթներ (ներառյալ անտառում ծննդաբերությունը), ինչը նախկինում դանդաղեցնում էր  մայրական առողջության ծառայությունների մատչելիության գործընթացը:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram