Ուսուբ Բեկ․ Հայաստանի Առաջին Հանրապետության նշանավոր եզդի պետական գործիչ

Ուսուբ Բեկ․ Հայաստանի Առաջին Հանրապետության նշանավոր եզդի պետական գործիչ


Posted in Լուրեր, Մշակույթ

Հայասատնի առաջին Հանրապետության կայացման գործում մեծ նպաստ ունի եզդի քաղաքական, ռազմական, պետական գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանը։ Հանրապետության հռչակումից առաջ Ուսուբ Բեկի գլխավորությամբ կազմվեց Ալաշկերտի հեծյալ գումարտակը։

1917թ. Ուսուբ բեկն իր հեծյալ զորաջոկատով մասնակցեց թուրքերի դեմ մղված կռիվներին։ Նրա և Ջհանգիր Աղայի եզդիական զորաջոկատները մասնակցեցին նաև Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին։

Ուսուբ Բեկը դարձավ Հայասատանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի անդամ՝ ծավալելեով ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն։ 1920թ. սեպտեմբերի 20-ին Ուսուբ Բեկի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվեց  Հայաստանի եզդիների առաջին համագումարը։

Նա մեծ աշխատանք կատարեց սովի հետևանքները, փախստականների հոգսերը և եզդիական գյուղերի սոցիալական հոգսերը թեթևացնելու ուղղությամբ։

Հայասատնի վարչապետ Սիմոն Վրացյանը իր հուշերում նրան անվանում էր «Իմաստուն Ուսուբ Բեկ»։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram