Ազգային փոքրամասնությունների ինքնության պաշտպանությունը

Ազգային փոքրամասնությունների ինքնության պաշտպանությունը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցում հիմնական առանցքային դեր է տրվում նրանց ինքնության խրախուսմանն ու պաշտպանությանը, ինչը օգնում է կանխել հարկադրված ասիմիլացիան և մշակույթների, կրոնական համոզմունքների և լեզուների կորուստը, որոնք հանդիսանում են աշխարհի հարուստ բազմազանության հիմքը և նրա ընդհանուր ժառանգության մի մասը: 

Ազգային փոքրամասնությունների իրավունքների էությունը կայանում է նրանում, որ տարբերվող առանձին ազգային ինքնությունների նկատմամբ պետք է այնպիսի վերաբերոմւնք ու հարգանք դրսևորել, որ բացառվեն նրանց նկատմամբ խտրական դրսևորումները։ Հետևաբար, մշակութային, կրոնական և լեզվական բազմազանությունը հարգելու համար անհրաժեշտ է դրական, պոզիտիվ միջոցներ ձեռնարկել և գիտակցել, որ փոքրամասնությունները հարստացնում են հասարակությունը նման բազմազանության միջոցով: Պոզիտիվ միջոցները նշանակում են, որ պետությունները պարտավոր են միջամտել այն հիմնական գործողություններին, որոնք ուղղված են մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ իրականացմանը:

Հարկ է նշել, որ ձուլումը կարող է նաև լինել ոչ բռնի, օրինակ, երբ պետությունը չունի ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ: Օրինակ, հաճախ է պատահում, երբ ազգային փոքրամասնությունները թաքցնում են իրենց ինքնությունը, քանի որ իրենց երկրում կարծրատիպեր կան  նրանց հետ կապված, որովհետև նրանց մշակույթն ու լեզուն երբեք չեն խրախուսվել։ Նրանք կարծում են, որ ազգային փոքրամասնություն լինելը դա վատ է և դադարում են զարգացնել իրենց մշակույթն ու լեզուն։ Այն փաստը, որ ազգային փոքրամասնությունների մշակույթն ու լեզուն չի զարգանում, դա առաջին հերթին պետության, այլ ոչ համայնքի մեղքն է:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram