Ազգային փոքրամասնությունների մասնակցության կարևորությունը

Ազգային փոքրամասնությունների մասնակցության կարևորությունը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մասնակցությունը պետության գործերին և այն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում, որտեղ նրանք ապրում են, շատ կարևոր է նրանց ինքնության պահպանման և սոցիալական օտարացման դեմ պայքարի համար:

Անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի ապահովվեն այնպիսի պայմաններ, որ հասարակության բազմազանությունը ապահովող փոքրամասնությունների խմբերի առկայությունը  արտացոլվի  պետական ​​հաստատություններում, ինչպիսիք են ազգային խորհրդարանները և քաղաքացիական ծառայությունը, ներառյալ ոստիկանությունը և դատական ​​համակարգը, և փոքրամասնություններին պատկանող անձինք ունենան համապատասխան ներկայացուցչություն, և նրանց կարծիքները հաշվի առնվեն նրանց կամ նրանց տարածքի և տարածքների վրա ազդող որոշումների կայացման ժամանակ: Նման մասնակցությունը պետք է լինի արդյունավետ, ոչ թե միայն խորհրդանշական: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ, օրինակ, փոքրամասնությունների մասնակցությունը ընդհանուր առմամբ ոչ արդյունավետ և ոչ բավարար է, և նրանց խնդիրներին  պատշաճ ուշադրության չեն արժանացնում:

Ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց մասնակցությունը առանձնահատուկ խնդիր է իրենից ներկայացնում։ 

Որպեսզի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մասնակցությունը լինի արդյունավետ, բավարար չի պետության կողմից նրանց ձևական մասնակցության ապահովումը․ Պետությունները պետք է նաև քայլեր ձեռնարկեն ՝ ապահովելու համար, որ փոքրամասնությունների մասնակցությունը էական ազդեցություն  ունենա ընդունված որոշումների վրա, դրանով իսկ ապահովելով, որ հնարավորության սահմաններում նրանք համահեղինակ լինեն այդպիսի որոշումների կայացմանը։ 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram