Եզդիաբնակ գյուղը՝ դատարկման եզրին

Եզդիաբնակ գյուղը՝ դատարկման եզրին


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Արագածոտնի մարզի Սիչանլու (Մեծաձոր) համայնքը ամբողջովին եզդիաբնակ է․ Գյուղում հիմա ապրում է 9 ընտանիք։ Գյուղի դպրոցը փակվել է 2018թ․, աշակերտները հարևան Ներքին Բազմաբերդի դպրոց են հաճախում։

Գյուղ հասնելը չափազանց բարդ է․ միջհամայնքային ճանապարհը սոսկալի վատ վիճակում է։

Սիչանլուի գլխավոր խնդիրը հիմա, սակայն, համայքնի հողամասերի խնդիրն է։ Գյուղի հողամասերի զգալի մասը վերջին 10 տարվա ընթացքում օտարվել են։ Ըստ գյուղացիների՝ համայնքի հողամասերից 8,5 հեկտարը դեռևս օտարվել է 2010թ․ նախկին գյուղապետի օրոք, իսկ 11 հեկտարն էլ նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին են տրվել վարձակալության։

Համայնքի բնակիչների պնդմամբ՝ առանց իրենց իմացության հողերը օտարել են հանքարդյունաբերության նպատակով։ Համայնքի ղեկավարը չարաշահելով պաշտոնական դիրքը՝ կեղծիքներ է կատարել։

Հարուցվել էր քրեական գործ, որի նյութերով հաղորդվում էր, որ Մեծաձորի համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա գյուղի գյուղատնտեսական նշանակության 11 հեկտար հողամաս վարձակալության է տրվել մի քաղաքացու։

Գյուղի բնակիչները պնդում են, որ առ այսօր հարուցված քրեական գործով որևէ առաջխաղացում չկա, և իրենց համար պարզ չի՝ ինչ հանգուցալուծում է ստանալու գործը։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, և համայնքի հողմասերի հանքավայր դարձնելու պարագայում բնակիչների համար անասնապահությամբ զբաղվելը անհնարին կդառնա, ինչն էլ կարող է հանգեցնել եզդիաբնակ գյուղի վերջնական դատարկմանը




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram