Բռնության դեպք Արմավիրի մարզում․ Ոստիկանությունը եզդի ծնողի բողոքը չի ընդունում

Բռնության դեպք Արմավիրի մարզում․ Ոստիկանությունը եզդի ծնողի բողոքը չի ընդունում


Posted in Լուրեր

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ Էլմիրա Մախմուդյանը ահազանգում է, որ իր անչափահաս տղային ծեծի են ենթարկել, սակայն ոստիկանության Արմավիրի բաժնում իր բողոքը չեն ընդունել։

Դեպքը, որի հետևանքով անչափահաս երեխան դաժան ծեծի է ենթարկվել, տեղի է ունեցել օրերս, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի մոտակայքում։ «Իմ տղային երկու օր առաջ արյունլվա վիճակում բերել են տուն, ստացել է ծանր վնասվածքներ, քիթը կոտրվել է, բայց ոստիկանության բաժնում ինձ հետաքննիչը ասում է՝ «դու չես կարա բողոքես, տղադ կարա բողոքի, ինքն էլ չի բողոքում» ու հենց իր աչքի առաջ արյունահոսող անչափահաս տղայիս ասումա՝ «տղա ես, խի՞ ես գրվում, մի օր կծեծես, մի օր կծեծվես»,- Խիրատ Մեդիային հայտնեց տուժածի մայրը։

Նրա խոսքով՝ իր տղան 3 ընկերների հետ է եղել, նրանց վրա մեծ խմբով հարձակվել են ու բոլորին ծեծել՝ ամենաշատը վնասելով իր տղային։ Ոստիկանությունը, սակայն դեռևս միայն վերջինիս ու իր  ընկերներին է կանչում հարցաքննության, միջադեպի մյուս մասնակիցներից որևէ մեկին չեն կանչել ոստիկանություն։ «Ես պահանջում եմ՝ ովքեր տղայիս ծեծել են, պիտի պատասխան տան, ու պահանջում եմ, որ բողոքս ընդունեն, երեխաս անչափահաս է, ես իր ծնողն եմ՝ իրավունք չունե՞մ բողոքեմ, որ քննիչն իմ ուղղությամբ թուղթա շպրտում ու ասում՝ դու չես կարա բողոքես»․- նշում է Էլմիրա Մախմուդյանը։

Խիրատ Մեդիային հայտնի դարձավ, որ սույն դեպքով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ հետաքննիչի նկատմամբ անհրաժեշտության դեպքում կարգապահական վարույթ կիրականացվի:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram