Ունեզրկման դեպք՝ Կոտայքի մարզում

Ունեզրկման դեպք՝ Կոտայքի մարզում


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի բնակիչ  Վյաչեսլավ Օզմանյանը ահազանգում է, որ իրենից խլել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասը։ Ըստ Օզմանյանի՝ համայնքի ղեկավարը իրեն սեփականության վկայականով նախատեսված 1 հեկտար 2000 մետր հողակտորը կրճատել ու թողել է 6000 մետրը։

«Ես սեփականության վկայականով, օրենքով ունեմ 1 հեկտար 2000 մետր հող, բայց համայքնի ղեկավարը կրճատել է այն ու թողել է 6000 մետրը, դա 2015 թվականից է փոխվել, այն ժամանակ նա ասեց՝ եզդին էդտեղ հող չունի։ Հայրս բողոքեց, մի օր անց հայրս գնաց դաշտ, բռնեց հորս տփեց»․- հայտնեց Օզմանյանը։

Նա նշեց, որ այս հարցով դիմել է մարզպետարան, որ գան չափագրում անեն, բայց առ այսօր չափագրում չեն արել։

Օզմանյանը նաև նշեց, որ գյուղի եզդիական գերեզմանոցի տարածքը ևս վաճառվել է ինչ-որ անձի, և որ համայնքի ղեկավարը 700 դոլար գումար է պահանջել տարածքը եզդիներին վերադարձնելու համար։

«Թող մեր հողերը, մեկ էլ գերեզմանոցի տարածքը գան քարտեզով ցույց տան, ասեն՝ սա ձեր տարածքն է, մեկ էլ իմ հողն եմ ուզում, ինչքան վկայականով որ տրված է ինձ՝ թող էդքանը ետ տան»․-եզրափակեց Օզմանյանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram