Posted in UncategorizedLeave a Comment on Եզդիների ներկայացվածության ցուցանիշը ՏԻՄ-երում․ Ի՞նչ պատկեր է համայնքների խոշորացումից հետո

Ըստ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների` ՀՀ-ը պետք է ապահովի ազգային փոքրամասնությունների մասնակցությունը որոշումների կայացմանը կենտրոնական, մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Սա իրենից ենթադրում է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ըստ էության, պետք է մասնակցեն այն գործընթացներին և քաղաքականությունների մշակմանը , որոնք ուղղակիորեն ազդում իրենց կյանքի որակի վրա։ Հետևաբար ազգային փոքրամասնությունների մասնակցայնության կաևոր գործոններից մեկը որոշում կայացնող և ընտրովի մարմիններում նրանց անմիջական ներգրավվածությունն է արդյունավետ կերպով։ Սակայն այսօր մտահոգիչ է ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածությունը Տեղական Ինքնակառավարման մարմիններում։ Այս խնդիրը միշտ էլ եղել է ակտուալ, սակայն հատկապես համայնքների խոշորացումից հետո, երբ շատ եզդիաբնակ համայնքներ ևս խոշորացվեցին, այն ավելի սրվեց։ Թեպետ միշտ էլ համայնքապետարաններում և ավագանիների կազմում եզդիները թվով քիչ են եղել, համայնքների խոշորացումից հետո նրանք ավագանիների ցանկում գրեթե չկան, կամ մեկ-երկուսն են։ Պարզելու համար, թե համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երում և ավագանիների կազմում եզդիների ներկայացվածության առումով ի՞նչ պատկեր է եզդիներով մեծամասամբ բնակեցված մարզերում, հարցմամբ դիմեցինք ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։




Posted in UncategorizedLeave a Comment on 02.12.2023 Xîret Nûce

Ji xilaziya meha ciriya paşin da despê dikin çend cejnên êzdîa ye miletîyê, lê ji ber dûrbûna êzdîa ji welatê xwe yê dîrokî, êzdiyên Sovyetê gelek cejnen xwe bir kirine. Li Kalîningradê, li galeriya Pirtûkxaneya bi navê Lêonov, pêşangeha şikilên hunermenda êzdî Albîna Alîyan hate vekirin. 30-ê meha çirya paşin da li Êrmenistanê girêdayî tev ofîsa parêzvanê mafên meriva hatiye saz kirinê şêwra civakî ye miletên kêmjimar e Ermenistanê, ji bona parastin û pêşxistina mafê miletê kêmjimar. Xîret mêdîa destpêka programeke nû kiriye։ Platforma diyalogê. 28-ê ciriya paşin elemetî hate belavkirin, wekî li Rûsyayê ber şer’ê t’evî Ûkrayinyayê eskerekî êzdî çûye ser dilovanya xwe.




Posted in UncategorizedLeave a Comment on Կայացավ ՄԻՊ-ին առընթեր Ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհրդի առաջին նիստը

Նոյեմբերի 30-ին կայացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եվ խթանման հարցերով հասարակական խորհրդի» առաջին նիստը։ Խորհրդի առաջին նիստին ներկա էին հասարակական կազմակերպություններ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքից, ինչպես նաև Ազգային Ժողովում ազգային փոքրամասնության համայնքները ներկայացնող պատգամավորներ։

Հասարակական խորհուրդը, որը ՄԻՊ Անահիտ Մանասյանի խոսքով ապաքաղաքական և անկախ կառույցի դեր է ստանձնելու, աշխատելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման ուղղությամբ։

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորները ողջունելի են համարում նման կառույցի ստեղծումը, քանի որ այն գործելու է Մարդու իրավունքի պաշտպանին կից և զբաղվելու է անմիջապես մարդու իրավունքներին վերաբերող հարցերով։ Նշենք, որ խորհրդի հետագա նիստերին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ը։




Posted in UncategorizedLeave a Comment on ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ

Խիրատ Մեդիան սկսել է նոր հաղորդաշար, որի ընթացքում ազգությամբ եզդի երիտասարդների հետ մենք կայցելենք այն պետական մարմիններ, որոնք այս և այն կերպով առնչվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներին, դրանց պաշտպանությանն ու խթանմանը և այն իրավական խնդիրներին, որոնց բախվում են ազգային փոքրամասնությունների համայնքները Հայաստանում։

Հաղորդաշարի նպատակն է՝ անմիջապես պետական ինստիտուտների և եզդի երիտասարդների միջև փոխհաղորդակցության արդյունքում բարձրաձայնել իրենց համայնքներում եղած խնդիրները և փորձել միասին լուծման եղանակներ գտնել։ Մեր առաջին հաղորդման ընթացքում Շամիր Սնջոյանի հետ միասին այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։




Posted in UncategorizedLeave a Comment on Xîret Nûce 25.11.2023

Pêşî bi kurtî nûçeyên îroyîn nas bikin li vir. Serokê Îraqê li Êrmenistanê ye. Parlamênta Almanyayê 3 milyon euro daye ji bo avakirina bîrdariya civaka Êzidiya. Arayik Saidoyan 2 caran bû çêmpyonê jiu-jitsu. Li dîrokê da cara yekemin jinên êzîdî tîma neteweyî ya futbolê ya jinên Iraqê de cih girtin. Li gundên Şingalê demsala çinîna hurmûnê dest pê kiriye û çandina hurmiyê karekî nû ye. Merqeza êzdya ya mafê meriva li Rewanê derbaz kir ders-civînek.

 




Posted in UncategorizedLeave a Comment on Վաղ ամուսնությունների լուսաբանումը հայկական մեդիայում․ Խնդրահարույց մեդիանյութեր․ մաս 3

Տարիներ շարունակ #եզդիական համայնքում առկա վաղ ամուսնությունների խնդիրը լուսաբանվել է շատ տարբեր կոնտեքստներում։

Խիրատ Մեդիայի տաղավարում քննարկել ենք նմանօրինակ նյութերը, դրանց ազդեցությունն ու դրանցում նշված խնդիրները։

Մեր այսօրվա փոդքաստում իրենց մասնագիտական մեկնաբանություններն են տվել «Խիրատ Մեդիայի» #խմբագիր Մուրազ Շամոյանը և «Խիրատ Մեդիայի» #լրագրող Շուշանե Սաքունցը։




Posted in UncategorizedLeave a Comment on Եզդիերեն լեզվի դասավանդման հիմնախնդիրները․ ԵԽ խորհրդատվական կոմիտե

Դեռ 2000-ական թվականներից #Հայաստանի մի շարք #եզդիաբնակ համայնքներում դասավանդվում է եզդիերեն լեզու առարկան։ Խիրատ մեդիայի այս հաղորդման շրջանակներում խոսել ենք #եզդիերեն լեզվի դասավանդման խնդիրների մասին, որոնց անդրադարձել է ԵԽ խորհրդատվական կոմիտեն։




Posted in UncategorizedLeave a Comment on Եզդիների կերպարը հայկական մեդիայում աղավաղված է. Չորրորդ էպիզոդ՝ Մուրազ Շամոյանի հետ

Խիրատ Մեդիան շարունակում է իր #փոդքաստ հաղորդումների շարքը և դուք լսում եք մեր չորրորդ էպիզոդը։ Այս հաղորդմանը զրուցել եմ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ, «Խիրատ Մեդիա»-ի խմբագիր Մուրազ Շամոյանի հետ։ Պարոն Շամոյանը պատմել է Խիրատ Մեդիայի գործունեության, իր առջև դրված խնդիրների և մարտահրավերների մասին։ 




Posted in UncategorizedLeave a Comment on ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

1.Գիշերը և առավոտյան ժամը 11։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է:

2.Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան:

3.Հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս զոհվել են Հայոց Բանակի զինծառայողներ՝ պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն) և Արման Բադրի Չատոյանը: Continue reading “ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ”




Posted in UncategorizedLeave a Comment on ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով: Continue reading “ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ”




Follow by Email
YouTube
YouTube
Instagram