Չնայած գյուղի արոտավայրերի անօրինական օտարմանը, Ֆերիկ գյուղը ապրում է իր կյանքով։ Զրուցեցինք հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր պատմեցին իրենց կյանքի և գյուղի մասին։
Category: Ֆիլմ
? Հայաստանի գյուղերի մասին մեր հաղորդումների շարքի հերթական հերոսը Ֆերիկն է։ Ֆերիկը Արմավիրի մարզի միակ ամբողջովին եզդիաբնակ համայնքն է։
? Ֆերիկի բնակիչները պատմել են իրենց գյուղի՝ անցյալի ու ապգայի մասին, խոսել կարևոր խնդիրների և թեմաների մասին։
Մեր մարզային ճամփորդության հերթական կանգառը եզդիաբնակ Հակկո գյուղն էր։ Արագածոտնի մարզում գտնվող փոքրիկ գյուղը 90-ականներից սկսած կորցնում է իր բնակչությանը։ Սոցիալական խնդիրները նման են այլ գյուղերում հանդիպածների հետ՝ վատ ճանապարհներ, ջրամատակարարում և այլն։ Իսկ մարդիկ նույնպես նման են այլ փոքր համայնքների մարդկանց՝ պարզ, համեստ ու աշխատասեր։ Continue reading “Հայաստանի մոռացված գյուղեր․ Հակկո”
? Եզդիաբնակ գյուղերի մասին շարքի հերթական հաղորդման համար ուղևորվեցինք Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղ։ Չնայած պատերազմին և կորոնավիրուսին, հարուստ պատմությամբ գյուղը շարունակում է ապրել իր կյանքով։
? Բնակչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Նաև մեծ է արտագնա աշխատանքի գնացողների թիվը։ Կա ոռոգման ջրի ու գազամատակարարման խնդիր։
? Գյալթոն եզդիաբնակ փոքրիկ համայնք է, որի գյուղապետին դուք ծանոթացաք Խիրատ Մեդիայի նախորդ հաղորդման մեջ։
ℹ Այս տեսահոլովակում զրուցել ենք Գյալթոյի՝ Կանչ գյուղի համայնքապետի հետ։ Զրույցը այնքան հետաքրքիր ու ծավալուն է ստացվել, որ որոշել ենք առանձին հաղորդմամբ հրապարակենք հարցազրույցը։
⛰ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Գյալթո (Կանչ) գյուղը կտրված է հիմնական միջպետական ճանապարհներից ու մայրուղիներից։ Արդյունքում Թուրքիայի սահմանին մոտ գնտվող փոքրիկ գյուղը աստիճանաբար կորցնում է իր բնակչությանը։ Գյուղը գազաֆիկացված է, կա ջրի խնդիր։
? Ձեզ ենք ներկայացնում մի տեղեկատվական ու ոգեշնչող տեսոհոլովակ, որը պատրաստել ենք իրական դեպքերի հիման վրա։
? Այս պատմությունը գտել ենք Ռյա Թազա թերթի արխիվներից, որտեղ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 99 միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Սարգիս Հակոբի Մուրադյանը ներկայացրել է, թե ինչպես են բարձրացրել եզդի աշակերտների հաճախելությունն ու գրանցել բարձր արդյունքներ, ակադեմիական առաջընթաց։
ℹ Տեսահոլովակը կրում է ուսուցողական բնույթ․ Կադրերը վերցված են համացանցից և բովանդակության հետ կապ չունեն, տեքստը ձևափոխված է։
Այս փոքր տեսաֆիլմը ստեղծվել է Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի եզդի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում։ Հոլովակի հեղինակը մեր Yezidi Blog-ի Էդգարը համառոտ ներկայացնում է հայ – եզդիական դարավոր եղբայրության պատմությունը։ Դիտելով այն դուք կիմանաք, թե ինչպես են եզդիները հայտնվել արևելյան Հայաստանում, ինչ դեր են ունեցել Եղեռնի իրադարձությունների ժամանակ և ՀՀ նորանկախ Հանրապետությունների կյանքում։
Չարքյազե Ռաշը այն մարդկանցից է, ում մասին ասում են․ «Նման մարդիկ հարյուր տարին մեկ են ծնվում»։
Նշանավոր գրող, բանասեր, թարգմանիչ, բանաստեղծ և լրագրող Չարքյազե Ռաշը, ում իրական անունը Չարքյազ Մստոյան է, ծնվել է 1955թ․ օգոստոսի 25-ին Զվարթնոց գյուղում, որը մայրաքաղաք Երևանի հարևանությամբ է գտնվում։Կրթությունը ստացել է նույն գյուղի դպրոցում։ Continue reading “Չարքյազե Ռաշ”
Ազգությամբ եզդի Բորիկ Սուլեյմանյանը ժամկետային զինծառայող էր՝ նորակոչիկ, ով մասնակցեց Արցախյան պատերազմին ու անմահացավ։
Continue reading “Չավարտված պատմություն․ Բորիկ Սուլեյմանյան”