Խիրատ Մեդիան նախագիծ է, որը ներկայացնում է Հայաստանում և աշխարհում ապրող եզդիների կյանքը և մշակույթը, ինչպես նաև անդրադառնում է մարդու իրավունքներին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների իրավունքներին։
«Խիրատը» եզդիերեն բառ է որը նշանակում է միասնական ջանք հանուն բարձր գաղափարների։
Մենք հիմնադրվել ենք 2019 թվականին։ Խիրատը Հայստանում գործող միակ թվային հարթակն է, որը լուսաբանում է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների կյանքը, նրանց յուրահատուկ մշակույթը, արվեստը, ավանդույթները, եզդի ժողովրդի սխրանքներն ու պատմությունը։ Խիրատը միաժամանակ պատրաստում է մարդու իրավունքների, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների միջազգային իրավունքի մասին տեղեկատվական հոլովակներ և հաղորդումներ։
Մենք աշխատում ենք 4 ուղղություններով՝
1․ Խիրատ լուրեր
2․Մարդու իրավունքներ
3․Պոդքաստ
4․Մշակույթ
Խիրատի միջոցով բարձրաձայնվել են ազգային փոքրամասնությունների ոլորտին վերաբերվող կարևորագույն հարցեր։ Տարբեր խնդիրների և թեմաների շուրջ հաղորդումների միջոցով լսելի են դարձել ինչպես ազգային փոքրամասնության համայնքների ներկայացուցիչները, այնպես էլ որոշում կայացնող պետական գերատեսչությունների և պաշտոնատար անձանց կարծիքներն ու ձայնը։
Մշակույթի, պատմության և կրոնի մասին հաղորդումները նպաստել են ինչպես եզդի փոքրամասնության շրջանում ինքնության կարևորության բարձրացմանը, այնպես էլ ազգային մեծամասնության շրջանում ազգային փոքրամասնությունների մասին իրազեկման բարձրացմանը։