«Ազգային փոքրամասնությունների մոտ վարակման դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նրանց մշակութային առանձնահատկություններով»․ Արսեն Թորոսյան

«Ազգային փոքրամասնությունների մոտ վարակման դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նրանց մշակութային առանձնահատկություններով»․ Արսեն Թորոսյան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացված աշխատանքների վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ հարցերին պատասխանում էր նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը պատասխանեց նաև Խիրատ լրատվականի հարցերին, որոնք վերաբերում էին Covid-19-ի՝ ազգային փոքրամասնությունների շրջանում ունեցած անհամաչափ ազդեցության պատճառներին և լուծման ուղիներին։

Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքնրերի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ COVID-19-ը անհամաչափ և առավել բացասական ազդեցություն ունի ազգային փոքրամասնությունների վրա:
Ազգային փոքրամասնությունների շրջանում վարակման և մահվան դեպքերը մի քանի անգամ գերազանցում են ընդհանուր նորման, որը, ըստ միջազգային պրակտիկայի՝ պայմանավորված է նրանով, որ ազգային և էթնիկ փոքրամասնություններն առավելապես ցածր որակավորման աշխատանք են կատարում և քիչ վստահություն ունեն առողջապահական համակարգի նկատմամբ։

Ըստ նախարարի՝ վկայակոչված վարակի և մահվան  դեպքերն ու հետազոտություններն արվել են հյուսիսային երկրներում, որտեղ ապրող ազգային փոքրամասնություններն հարավային բնակավայրերին են բնորոշ։  «Մեր դեպքն մի էիչ այլ է, մենք ունենք ազգային փոքրամասնություններ, որոնք ապրել են նույն տարածաշրջանում, ինչպես և մենք, երկուսս էլ տաք ազգեր ենք»․- նշեց Թորոսյանը։

Ըստ նրա՝ ազգային փոքրամասնությունների մոտ վարակման դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նրանց մշակութային առանձնահատկություններով։  Հիշեցնենք, որ վարակի օջախներից մեկը Արմավիրի մարզի Տանձուտ համայնքն էր,որտեղ վարակվածների մեծամասնությունըն ազգությամբ եզդիներ էին։

Միջազգային պրակտիկան, սակայն վկայում է, որ ազգային փոքրամասնությունների շրջանում վարակման և մահվան դեպքերը մի քանի անգամ գերազանցում են ընդհանուր նորման, քանի որ ազգային և էթնիկ փոքրամասնություններն առավելապես ցածր որակավորման աշխատանք են կատարում,  ցածր հասանելիություն ունեն առողջապահական ծառայություններին և քիչ վստահություն ունեն առողջապահական համակարգի նկատմամբ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram