«21֊րդ դարում նույնիսկ ամոթ է կրթություն չստանալը, հուսամ կգա մի ժամանակ, երբ դպրոց գնալը ոչ ամոթ կլինի, ոչ հերոսություն»,֊ ասում է Կնայզը։

Եզդի երիտասարդների ձայնը հաղորդման հերոս` Կնյազ Սալոյանը խոսում է իր երազանքների ու համայնքում առկա խնդիրների մասին։

 




Տարիներ առաջ Ջիվանու անվան երաժշտական դպրոցում ստեղծվեց եզդիական դասարան, որի առաջին սաներից էր 4 ամյա Նվեր Ուզոևը։

Continue reading “Նվեր Ուզոև․ Եզդի երիտասարդների ձայնը”




Եզդի երիտասարդների ձայնը հաղորդաշարի հերթական հերոսը աշակերտուհի Քրիստինա Հասոյանն է, մեկն այն եզդի երիտասարդներից, ով երազում է բարձրագույն կրթության մասին ու ծնողների օգնությամբ փորձում կյանքի կոչել այն։  Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Քրիստինա Հասոյան”



Այսեր Իսայանն է՝ ազգությամբ եզդի հանրային գործիչ, իրավապաշտպան, «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ, «Մեր կողքին» հաղորդաշարի մեր հերթական հերոսը։ Նվիրված՝ ընտանիքին, գործունեությանը, գաղափարներին, սկզբունքներին, իր ազգի ավանդույթներին և հայրենիքին։

Continue reading “Մեր Կողքին․ Այսեր Իսայան”




«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Խթանելով ներառական կառավարումը Հայաստանի բազամամշակութային համայնքներում» ծրագրի շրջանակներում 5 ազգությամբ եզդի երիտասասրդներ հնարավորություն ստացան մեկամսյա փորձառություններ անցնել ազգությամբ եզդիներով բնակեցված 3 խոշորացված համայնքների՝ Մասիսի, Արմավիրի և Մեծամորի համայնքապետարաններում: Continue reading “Եզդի երիտասարդները համայնքապետարաններում պրակտիկա անցնելու հնարավորություն ունեցան”




Այս տաղանդաշատ երիտասարդը, ում ոգեշնչման աղբյուրը Լեոնարդո դա Վինչին է, Ռուստամ Աջոյանն է։ Ռուստամը նկարչությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից, նկարել սովորել իր պապիկից։ Ռուստամի մասին պատմող այս տեսանյութը գուցե ոգևորի ևս մեկ երիտասարդի և ամուր կապի արվեստին։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Ռուստամ Աջոյան”




«Սպորտը ինձ համար միայն հոբբի չէ, այլ նաև կյանք է»։ Արթուր Հասոյանն է, «Եզդի երիտասարդների ձայնը» հաղորդաշարի հերթական տաղանդաշատ երիտասարդը, ում երազանքներն ու նպատակները տանում է մի տեղ՝ հաղթանակ։

Հարցին, թե ինչպես են պատկերացնում Արթուրին տարիներ անց, բոլորն անխտիր պատասխանում են․ «չեմպիոն»։

Արթուրի սպորտային կարիերայի ճանապարհին իրեն օգնում ու քաջալերում են իր ընտանիքն ու մարզիչները։ Շուտով զորացրվելու է բանակ, սակայն վերադառնալուն պես շարունակելու է տարբեր հարթակներում բարձրացնել Հայաստանի ու եզդիական դրոշները։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Արթուր Հասոյան”




«Մեր կողքին» շարքի այս թողարկման հերոսը Հայոց Ազգագրության թանգարանի Ոչ նյութական մշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, ազգությամբ ասորի Գալյա Դավիդովան է։

Պատմության խորքերից եկող 2 հզոր էթնոսի մշակույթը, պատմությունը, ազգային գույներն ու առանձահատկություններն իր մեջ խտացրած և իր կյանքը հայ և ասորի ժողովուրդների ազգագրությանը նվիրած այս կինը Հայոց ազգագրության թանգարանի այցելուների սիրելի էքսկուրվասարն է, զտարյուն ասորի, ով մեծացել է տարբեր ազգերի մշակույթների խաչմերուկում, և հենց սերն էր դեպի տարբեր ազգերի պատմություն, որը նրան տարավ դեպի ազգագրություն։ Continue reading “Մեր Կողքին․ Գալյա Դավիդովա”




Հեղինակային ստեղծագործություններ, պիեսներ, բեմադրություններ, կերպարներ, այս ամենը մեր հերոսը հասցրել է անել լինելով ընդամենը 25 տարեկան․ պատճառը՝ մեծ սերն է դեպի թատրոն և մեծ նպատակները երբեք որպես երազանք չորակավորելը։

Արմեն Ախմեյանը, իրեն տրված գրելու շնորհը Աստծո մեծ պարգևն է համարում, իսկ դերասան դառնալու ցանկությանն ընդառաջ գնալը՝ չնայած եզդիական համայնքի ընդունված կարծրատիպերին, ի վերուստ նախանշմարված ճակատագիր։ Սկսել է ստեղծագործել հայերեն լեզվով, սակայն չի հեռացել և չի էլ ցանկանում հեռանալ իր արմատներից, իր ազգային պատկանելիությունից, եզդիական մշակույթից։

Ասում է՝ գուցե դեռ իր մայրենի լեզվով ստեղծագործություններ չունի, սակայն իր պիեսներում փորձում է միշտ ազգությամբ եզդի կերպար ունենալ, բացի դա՝ նա այն կարծիքին է, որ հենց արվեստի միջոցով է հնարավոր ազգային դիմագիծ և կերպար ներկայացնել, խոսել և պահպանել այդ ազգի ավանդույթներն ու մշակույթը։ «Հրաժեշտի չասված խոսքեր»-ը Արմենի 2-րդ բեմադրությունն է։

Հիմքում Արմենի ստեղծագործությունն է, որտեղ պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զոհված զինծառայողների մասին։ Արմենը ինքն էլ մասնակցել է պատերազմին, կարելի է ասել՝ նա պատերազմի անմիջական կրողն է։ Ստեղծագործության առանցքում իրական հերոսներ են, մարտի դաշտում զոհված տղաները, որոնց ճանաչել է Արմենը։ Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Բոհեմ թատրոնի բեմում։ Continue reading “Մեր կողքին․ Արմեն Ախմեյան”




Միշա Ահմադյանն է, Արմ-Շամս սպորտային ֆեդերացիայի նախագահը, ով ազգությամբ եզդի է։ Սպորտային կարիերան Միշան սկսել է 8 տարեկան հասակից՝ Ձյուդո մարզաձևով, այնուհետև շարունակել MMA(Ընդհանուր մենամարտեր) սպորտաձևով։ Շատ չանցած նրան վստահվում է մի ամբողջ թիմ։ Վաղ հասակում, ընտրելով սպորտը, չէր մտածում որ մարզիկից կդառնա MMA ապորտաձևի մարզիչ, այն էլ բավական վաղ հասակում՝ 18 տարեկանում։ Continue reading “Մեր կողքին․Միշա Ահմադյան”