Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պահանջով, ՀՀ ամբողջ տարածքում իրականացվում են «Մշակությանին բազմազանություն» խորագիրը կրող միջոցառումներ։ Արտաշար համայնքի դպրոցում ներկայացվեց եզդիների կրոնն ու մշակույթը։

 




Եզդիական համայնքի անուններն ունեն  մշակութային և պատմական նշանակություն: Դրանք արտացոլում են եզդիական ինքնության, ավանդույթների և դարավոր ժառանգության առանձնահատկությունները: Անունների ընտրությունն այս համայնքում հաճախ կապված է հավատքի, ընտանիքի պատմության և համայնքային արժեքների հետ։

Continue reading “Եզդիական անունների մշակութային և պատմական նշանակությունը”




Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Մի քանի ժամվա ընթացքում «Թահրիր ալ-Շամ» և այլ տարբեր զինված խմբավորումները կարողացել են գրավել խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը՝ Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքը Դամասկոսից հետո: Continue reading “Սիրիական ճգնաժամը և Սինջարի եզդիների համար հնարավոր վտանգները”




Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը (9.12) և Մարդու իրավունքների միջազգային օրը (10.12) Բոնն քաղաքում (Գերմանիա) ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ, ժամը 13:00-18:00-ն տեղի կունենան խաղաղ ցույցեր՝ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ եզդիների շուրջ կենտրոնացնելու նպատակով։ 

Continue reading “Ցեղասպանությունը չի ավարտվել․ խաղաղ ցույցեր Բոնն քաղաքում”




Էդինբուրգի դքսուհին Լոնդոնում մասնակցել է «Կանայք, որոնք հաղթեցին ԴԱԻՇ-ին» խորագրով շարժական ֆոտոցուցահանդեսի բացմանը, որը պատմում է ժամանակակից աշխարհում ցեղասպանությունը վերապրած եզդիների մասին։

Դքսուհի Սոֆյան նաև մասնակցեց պանելային քննարկմանը՝ ցեղասպանության և եզդի համայնքին աջակցելու հնարավոր ուղիների վերաբերյալ: Continue reading “«Կանայք, որոնք հաղթեցին ԴԱԻՇ-ին» խորագրով ցուցահանդեսին մասնակցել է Էդինբուրգի դքսուհին”




Դեկտեմեբրի 2-ին շրջայց է իրականացվել Արևուտ, Կանչ և Հակո գյուղական բնակավայրերով, Անահիտ Մանասյանն ու այցի մասնակիցները զրուցել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին։ Պաշտպանի հանձնարարությամբ բնակիչների  կողմից բարձրացված խնդիրները հաշվառվել  են։ Continue reading “Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներ”




Եզդի երիտասարդների ձայնը հաղորդաշարի հերթական հերոսը աշակերտուհի Քրիստինա Հասոյանն է, մեկն այն եզդի երիտասարդներից, ով երազում է բարձրագույն կրթության մասին ու ծնողների օգնությամբ փորձում կյանքի կոչել այն։  Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Քրիստինա Հասոյան”



Ամենատարեց՝ 137-ամյա եզդի կինը ապրում է Շանգալում իր որդու հետ և կոչ է անում Իրաքի իշխանություններին իրեն վճարել սոցիալական նպաստ, քանի որ նա դժվարանում է  հոգալ  կենցաղային ծախսերը։

«Ես խնդրում եմ իշխանությանը վճարել ինձ սոցիալական նպաստ, քանի որ մենք չենք կարողանում լուծել տարրական կենցաղային խնդիրները»,- ասել է Ղասիմը՝  Rudaw մեդիային տված հարցազրույցի ընթացքում։ Continue reading “Իրաքի ամենատարեց կինը ապրում է Շանգալում”




Ինչպես հաղորդում է Գերմանիայի Քյոլն քաղաքի եզդիական համայնքի ակտիվիստ Ալի Իսոն՝ ավելի քան 5000 եզդիներ Սիրիայի Աֆրին և Հալեպ քաղաքներում ծայրահեղ վտանգի մեջ են։  Continue reading “Սիրիայում վտանգի մեջ են ավելի քան 5000 եզդիներ”




Ինչպես ավելի վաղ հայտնել էր Խիրատ Մեդիան՝ դեկտեմբերի 20-ին եզդիները նշելու են իրենց ազգային ամենակարևոր տոներից մեկը՝ Սուլթան Եզիդի տոնը (Eîda Êzdît կամ Cejna Êzîd)։ Սակայն հարկ է նաև ընդգծել, որ դեկտեմբեր ամիսը հատկապես Իրաքում ապրող եզդիների համար կարևոր է ոչ միայն այս պատճառով, այլ նաև այն պատճառով, որ այս ամսին են նշվում նաև մի շարք այլ ազգայի տոներ և  կրոնական ավանույթներ։  Continue reading “Դեկտեմբեր ամսվա եզդիների կրոնական ավանդույթներն ու տոները”