Category: Մշակույթ
«Մեզ ավելի շատ փակված են պահել, մեզ փակել են, որ չի կարելի, ամոթ է կանանց համար, կանայք ինչ խոսեն, ինչ ձայն բարձրացնեն։ Միշտ ամոթանքով են ներկայացնում, որ չի կարելի։ Եվ այդ խոսքերը և՛ կանանցից ենք լսում, և՛ տղամարդկանցից»։
Լալի Այդոևը պատմում է, որ տարիներ շարունակ եզդի կանանց համար կրթությունը, սեփական կարծիքն արտահայտելը կամ որոշումների կայացմանը մասնակցելը հեշտ չի եղել։ Նրա խոսքով՝ այսօր իրավիճակը փոխվել է․ համայնքում կան կրթված կանայք՝ ուսուցչուհիներ, բժիշկներ, սակայն կանանց խոսքը, հատկապես որոշումների կայացման ժամանակ, դեռ բավարար չափով չի լսվում։ Continue reading “«Ավելի լավ է՝ ես ուժեղ լինեմ, քան ինձ կորցնեմ». Լալիի պատմությունը”
Աննա Խալիլյանը համոզված է՝ կարծրատիպերը հաղթահարելը հնարավոր է, եթե կա թեկուզ փոքր աջակցություն ընտանիքի կողմից։ Նրա խոսքով՝ 21-րդ դարում դեռ ցավալի է պայքարել կրթություն ստանալու իրավունքի համար․
«Հաղթահարելը բարդ չէ, եթե նույնիսկ մի փոքր աջակցություն կա։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և նույնիսկ ամոթ է խոսել ու պայքարել բազային իրավունքների համար։ Մարդկության առաջ հիմա ավելի լուրջ խնդիրներ են դրված, իսկ մենք դեռ պայքարում ենք գոնե դպրոցն ավարտելու իրավունքի համար»։ Continue reading “«Մենք դեռ պայքարում ենք գոնե դպրոցն ավարտելու իրավունքի համար»․ Աննա Խալիլյանը՝ կրթության, կարծրատիպերի և վաղ ամուսնությունների մասին”
Երբ Խանեն սկսեց հասարակական գործունեությամբ զբաղվել, նա գրեթե միակ եզդի աղջիկն էր, ով փորձում էր ակտիվ դեր ունենալ հանրային կյանքում։ Այն ժամանակ շատերի համար եզդի աղջկա ճանապարհը դեռ սահմանափակվում էր ավանդական պատկերացումներով։ Սակայն Խանեն ընտրում է այլ ուղի՝ կրթության, հասարակական աշխատանքի և եզդի աղջիկների դերի մասին սխալ կարծրատիպերը իր օրինակով կոտրելու ճանապարհը։ Համայնքում նրա նախաձեռնությունը սկզբում տարօրինակ էր ընդունվում, բայց տարիների ընթացքում նրա և իր նման շատ գաղափարակից աղջիկների շնորհիվ համայնքում նկատվեց իրական և դրական փոփոխությունների ալիք, որի արդյունքում այլ աղջիկներ սկսեցին հավատալ՝ իրենց ձայնն էլ կարևոր է։ Այդ փոփոխության պատմություններից մեկը կապված է հենց Խանե Մահմուդյանի անվան հետ. Continue reading “«Սկզբում ես միակ եզդի աղջիկն էի». Խանե Մահմուդյանի ճանապարհը դեպի փոփոխություն”
Խմբագրի նշում. Սույն նյութում նկարագրված՝ անչափահաս տարիքում աղջկա փախցնելու և կամքին հակառակ ամուսնության դեպքը հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և քրեորեն պատժելի արարք։ Հեղինակը և լրատվամիջոցը հեռու են նման երևույթները խրախուսելու կամ արդարացնելու մտքից։ Պատմության հրապարակման նպատակն է վեր հանել համայնքում առկա խնդիրները և ցույց տալ հերոսուհու անհատական պայքարը՝ հանուն կրթության և հաջորդ սերունդների իրավունքների պաշտպանության։
Տրանսպորտային միջոցներից մեզ համար ամենահետաքրքիր տարբերակն ենք ընտրում ու ճանապարհվում դեպի Արագածոտնի մարզի Ափնա գյուղ։ Գուցե այլ առիթներ էլ կլինեն Ափնա հասնելու համար, սակայն այս անգամ այնտեղ էիք, որ բանաստեղծուհի Սայրան Ջալադի հետ զրուցենք եզդի կանանց մասին տարածված կարծրատիպերից, մտքով հետ գնանք դեպի իր անցյալ, խոսենք նախկինում կատարված այն դեպքերի մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել իր վրա, ինչպես նաև կերտել այսօրվա Սայրանին։
Continue reading “Իմ նպատակն էր բարձրագույն կրթություն ստանալ, միանալ ազատատենչ կանանց․ Սայրան Ջալադ”
Խիրատ մեդիայի անցկացրած վերջին հարցումները ցույց տվեցին, որ հասարակության տեղեկացվածությունը ազգային փոքրամասնությունների և նրանց պատկանող հուշակոթողների վերաբերյալ բարձր չէ։ Այս բացը լրացնելու նպատակով հարցում էինք ուղարկել ՀՀ ԿԳՄՍ-ին, որի արդյունքում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը մեզ տրամադրեց ՀՀ-ում գտնվող բոլոր այն հուշակոթողների ցանկը, որոնք պետականորեն ճանաչվել են հուշարձաններ։
Հիշեցնենք, որ հուշարձանի կարգավիճակ կարող են ունենալ առնվազն 30 տարվա վաղեմություն ունեցող հուշակոթողները, որը սակայն միակ չափորոշիչը չէ։
ՀՀ-ում հուշարձանի կարգավիճակ ունի եզդիական մեկ հուշակոթող՝ Ջահանգիր Աղայի քանդակը, որը գտնվում է Երևանի Ֆ. Նանսենի անվան այգում։ Սակայն եզդիական համայնքին պատկանող հուշակոթողները քիչ չեն։ Հայաստանում է գտնվում թվով չորս եզդիական տաճարներ, որոնցից երկուսը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, երկուսը՝ Արագածոտնի մարզում, ինչպես նաև 2014 թվականի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշակոթող՝ Օղակաձև այգում։

Ասորական հուշարձաններ կան Դիմիտրով, Վերին Դվին, Արզնի գյուղերում և Երևանում։
Դիմիտրով գյուղ
- ԵԿԵՂԵՑԻ ՍԲ ԿԻՐԻԼ 1840 թ., վերակառ.՝ 1990 թ.
- ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐ-ՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ 1968 թ., նվիրված է հայ և ասորի զոհված բնակիչների հիշատակին. քանդ.՝Ս. Մանասյան
Վերին Դվին գյուղ
- ԵԿԵՂԵՑԻ «ՈՒՄՐԱ» 19 դ. Ումրան վերջին տարիներին քանդել են և տեղում կառուցել են նոր եկեղեցի Մար Թումայի անվամբ:

Կոտայքի մարզ Արզնի գյուղ
- ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ 1881 թ. վերջին տարիներին հիմնանորգված
- Զանգակատուն 19 դ. վերջին տարիներին վերականգնված
- Հուշաքար 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերին 2002 թ., ռուսերեն արձանագրությամբ, հեղ.՝ Վ.Վենիամինով
- ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ 1977 թ., նվիրված է հայ և ասորի զոհված բնակիչների հիշատակին.Խ քանդ.՝ Ի. Ա. Դանիելով
Ըստ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ Հայաստանում կա նաև հունական 15 պետական և 1 նորահայտ հուշարձաններ։
.webp)
Անդրադառնալով ռուսական հուշարձաններին նշենք, որ դրանց թիվը գերազանցում է 100-ը, ինչը բնական է, եթե դիտարկենք ՀՀ-ի նախկին ԽՍՀՄ երկիր լինելու փաստը։
![]()
«Եզդիներ, Կրթություն, Երազանք». Ինչո՞ւ է կրթությունը եզդի համայնքում հաճախ դարձել պայքար և ոչ թե տարրական իրավունք։ Խիրատ Մեդիան շարունակում է ներկայացնել Մարիամ Առուշանյանի վավերագրական պոդքասթը։
«Եզդիներ, Կրթություն, Երազանք». Խիրատ Մեդիան ներկայացնում է Մարիամ Առուշանյանի վավերագրական պոդքասթը: Նախագիծը նպատակ ունի բարձրաձայնել եզդի համայնքի ցավոտ կետերից մեկի իրական պատճառները։
Քրիստոնեական աշխարհը հունվարի մեկին տոնում է նոր տարին և եզդիները` քրիստոնեա չլինելով հանդերձ, նույնպես նշում են Ամանորը` այն միջազգային տոն համարելով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պահանջով, ՀՀ ամբողջ տարածքում իրականացվում են «Մշակությանին բազմազանություն» խորագիրը կրող միջոցառումներ։ Արտաշար համայնքի դպրոցում ներկայացվեց եզդիների կրոնն ու մշակույթը։