Խմբագրի նշում. Սույն նյութում նկարագրված՝ անչափահաս տարիքում աղջկա փախցնելու և կամքին հակառակ ամուսնության դեպքը հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և քրեորեն պատժելի արարք։ Հեղինակը և լրատվամիջոցը հեռու են նման երևույթները խրախուսելու կամ արդարացնելու մտքից։ Պատմության հրապարակման նպատակն է վեր հանել համայնքում առկա խնդիրները և ցույց տալ հերոսուհու անհատական պայքարը՝ հանուն կրթության և հաջորդ սերունդների իրավունքների պաշտպանության։
Տրանսպորտային միջոցներից մեզ համար ամենահետաքրքիր տարբերակն ենք ընտրում ու ճանապարհվում դեպի Արագածոտնի մարզի Ափնա գյուղ։ Գուցե այլ առիթներ էլ կլինեն Ափնա հասնելու համար, սակայն այս անգամ այնտեղ էիք, որ բանաստեղծուհի Սայրան Ջալադի հետ զրուցենք եզդի կանանց մասին տարածված կարծրատիպերից, մտքով հետ գնանք դեպի իր անցյալ, խոսենք նախկինում կատարված այն դեպքերի մասին, որոնք մեծ ազդեցություն են թողել իր վրա, ինչպես նաև կերտել այսօրվա Սայրանին։

Փաստորեն Ափնա գյուղի հետ սկսել է իր պատմությունը կապվել այն ժամանակ, երբ արդեն ամուսնացած էր, մինչ այդ ապրել է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում։ Չորս տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Արտաշավան։ Սաղմոսավանից մի փոքրիկ ձորակով են իրարից բաժանված երկու գյուղերը։ Սայրանի հիշողություններում առանձնահատուկ տեղ ունեն այդ գյուղերը, ասում է՝ «կարծես դրախտ լինեն»:
Նշում է, որ մանկությունը հագեցած է անցել։ Թե՛ մայրը, թե՛ հայրը այնպիսի արգելքներ, որոնք տարածված էին աղջիկների համար, չեն դրել։ Օրինակ՝ չնայած հորեղբոր այն կարծիքին, որ աղջիկը չպետք է սպորտի հաճախի, նա ձյուդոյի պարապմունքների էր գնում, ինչը նաև խրախուսում էր հայրիկը։

Դպրոց հաճախել է Արտաշավանում։ Ասում է, որ տանը մշտապես խոսել են կուրմանջի բարբառով, իսկ Արտաշավանի դպրոցը հայկական էր, այտեղ է ծանոթացել գրական հայերենին, որով էլ հետագայում ստեղծագործել է։ Այսօր, հատուկ երախտագիտությամբ է հիշում հայոց լեզվի ուսուցչուհուն՝ Մարգո Գևորգյանին, ով քաջալերում էր նրան և հավատում նրա ապագային։
«Քչերը գիտեին, որ գրում եմ։ Նրանցից մեկը նա էր, ով ասում էր՝ դու լավ բան կտաս քո ազգին»։
Պատմում է, որ այսօրվա Սայրանի կերտման մի ինչ-որ բաժինը իր մայրիկին է ընկնում։ Նրա մայրը՝ Հինարա Թաժդինը, հայտնի գրող է։
«Մորական կողմումս շատ մտավորականներ ունենք՝ նվագողներ, նկարիչներ։ Երկու տատիկներս էլ ստեղծագործել են, բայց այն ժամանակ, ինչպես ասում էին, «դանգբեժի»՝ տեղում ստեղծագործող բանասացներ են եղել։ Ափսոս, որ այդ ամենը գրի չի առնվել։ Հայրիկիս մորական տատիկն էլ էր ստեղծագործող, և քանի որ նա մայրիկիս ազգականներից էր, կարծում եմ՝ արվեստի հանդեպ հակումը մայրիկիս կողմից եմ ժառանգել»։
Սայրանը, հիմա հետադարձ հայացքով, զգում է, որ լիարժեք չի վայելել մանկությունը։ Տասներեք տարեկանից գրիչը ձեռքն է առել և սկսել է գրել հայրենիքի, ժողովրդի, ազատության մասին։
Զրուցելիս ընդգծում է, որ այդ տարիքում սիրո մասին չի ստեղծագործել, զարմանում է, որ իրեն ավելի շատ անհանգստացրել են հասարակական հարցերը։
«Դրանք իմ ներսում էին, արտահայտվել չէի կարողանում, դրա համար գրիչ վերցրի ու սկսեցի գրել։ Շրջապատումս քչերը կհասկանային ինձ, բայց թուղթը հասկանում էր։ Ասում էին՝ քեզ պետք ա՞։ Չէին հասկանում։ Իհարկե, կային մարդիկ, որ հասկանում էին, բայց նրանք քիչ էին։ Դրա համար ես ավելի շատ իմ մեջ էի պարփակվում»։
Մտավախություններ ուներ, որ դպրոցն ավարտելուց հետո գուցե իրեն կրթության չտան, չնայած նրան, որ ծնողները միշտ հավաստիացնում էին, որ կտան։ Նրա համար խանգարող հանգամանք է եղել շրջապատի կարծիքները, դա հատկապես նրա մոտ ընդգծվում էր, երբ տեսնում էր և՛ հայ կանանց, և՛ եզդի կանանց, ըստ նրա տարբերությունն արդեն ակնհայտ էր դառնում։ Այդպիսով դպրոցն ավարտել էլ չհասցրեց։ Իններորդ դասարանում նրան փախցրել են և ամուսնացրել։
«Իմ կամքով չամուսնացա։ Նպատակս էր բարձրագույն կրթություն ստանալ, իրավաբանություն սովորել, միանալ ազատատենչ կանանց, բայց չստացվեց։ Այդպես հոդս ցնդեց սովորելու ցանկությունս»։
Ամուսնու քայլը Սայրանի համար ունեցել է երկակի ընկալում, սակայն նա այսօր հստակ պայքարում է, որ ոչ մի աղջիկ չանցնի այդ ճանապարհով
«Եզդիներն ասում էին՝ հայ է, հայերն ասում էին՝ եզդի է, մենք մեր աղջկան չենք տա իրեն․ այսպիսի կարծիքներ կային։ Եվ այս մարդը չէր ուզում իր հոր գործած սխալը կրկնել ու, ցանկանալով վերադառնալ իր ինքնությանը, գնաց այդ քայլին»։
Կարևոր է իմանալ. Համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների՝ 18 տարին չլրացած անձանց ամուսնությունն արգելված է։ Անչափահաս աղջիկների փախցնելը կամ կամքին հակառակ ամուսնությունը ոչ թե «ավանդույթ» է, այլ մարդու հիմնարար իրավունքների (կրթության, ազատ տեղաշարժի և անձնական անձեռնմխելիության) խախտում։ Սայրանի պատմությունը վկայում է այն մասին, թե որքան կարևոր է համայնքային և պետական աջակցությունը՝ նման դեպքերը կանխելու համար։
Սայրանն այնուամենայնիվ այսօր չի տրտնջում իր կյանքից։ Ունի ընտանիք, երեխաներ և ասում է՝ երազանքների մի մասն արդեն իրականացել է, բայց նորից չի կարողանում զսպել իրեն, հուզվում է ու ասում, որ սրտի մի անկյունը միշտ դատարկ է մնացել։
«Հիմա պայքարս նրա համար է, որ ոչ մի աղջիկ չարժանանա այս ամենին։ Ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի»։
Ծանր հիշողություններից հետո Սայրանը սկսում է ցույց տալ սեղանի իրերը, որոնք նրա անցյալի ու ներկայի կապող օղակն են





Ես չեմ հարմարվել իրենց, ասում էի՝ թող իրենք հարմարվեն ինձ
Ափնա գյուղ գալով, նկատել է, որ այնտեղ նույնպես շատ կարծրատիպեր են եղել։ Ասում է, որ մինչև այսօր էլ դրանք լիովին չեն վերացել։
«Էստեղի հայերը մտածելակերպով նման էին մեր եզդիներին։ Այսինքն՝ հարսը խանութ չէր գնում, կանայք տաբատ չէին կրում։ Ես առաջին հարսն եմ եղել, որ տաբատ եմ կրել»։
Իր օրինակով, պատմում է, որ մի քանի տարի առաջ, երբ գնում էր արհեստ սովորելու, գյուղում ասում էին՝ աղջիկն իր բոյին է արդեն, փոխանակ տանը նստի, գնում է սովորելու։
«Ես չէի ուզում անպետք մարդ լինել, ուզում էի գոնե մի բան իմանալ, որ եթե շատ նեղության մեջ ընկնեմ, կարողանամ աշխատել և երեխաներիս պահել։ Գյուղում շատ էին զարմանում, բայց ես ուրախ եմ, որ շատ հարցերում օրինակ եմ եղել»։
Պատմում է, որ երբ արդեն իր աղջիկը՝ Զուզանն էր ուզում համալսարան ընդունվել, դա էլ գյուղացիների կողմից հեշտ չի ընդունվել։ Զուզանն ուզում էր լրագրող դառնալ։ Նրա խոսքով, Զուզանից առաջ գյուղում ոչ մի ուսանող չէր եղել, մանավանդ՝ Երևանի պետական համալսարանում։ Ասում է՝ մարդիկ մտածում էին, թե Քեմբրիջ է ընդունվելու։ Իրեն ասում էին՝ լա՞վ են մտածել, թե ուր են ուզում տալ։ Ամուսինն էլ ասել էր, թե ինչպե՞ս է պատկերացնում, որ եզդի մի աղջիկ գնա այս ու այն կողմ և լրագրությամբ զբաղվի։
«Ասեցի՝ ամոթ բան չկա, թող ինքը լինի առաջինը։ Իհարկե դրսում շատերը կան, բայց այստեղ չունեինք»։
Պատմում է, որ հետագայում հայրիկն արդեն ինքն էր ոգևորում, որ Զուզանը գնա և ուսում ստանա։ Այդպես նա սովորեց, ավարտեց նաև մագիստրատուրան։
«Զուզանից հետո արդեն սկսեցին մտածել, որ աղջիկներին էլ ուսման տան։ Ես շատ եմ ուրախանում, որ կարողացել ենք ազդել։ Ես չեմ հարմարվել իրենց, ես ասում էի՝ թող իրենք հարմարվեն ինձ»։

Պայքարը շարունակում է մինչև վերջ

1992 թվականից սկսել է ստեղծագործել, սակայն շուրջ տասնհինգ տարի լռել է, նեղացած էր, չէր գրում։ Իր ազգին օգտակար լինելու ցանկությունը իրեն նորից վերադարձրել է գրականություն։ Հիմա արդեն քրդերենով է գրում։ Սկզբում դժվար էր։ Կուրմանջիին տիրապետում էր խոսակցական մակարդակում։ Ինքնուրույն սկսել է գրական քրդերեն սովորել՝ ուսումնասիրելով քերականությունը, ինչպես նաև քրդական դասական բանաստեղծություն գրելու գաղտնիքները։
«Մենք դպրոցներ չենք ունեցել, որ սովորենք։ Ինձ մի մարդ է սովորեցրել այն։ Հիմա ես էլ իմ աշակերտն ունեմ, ում հետ կիսվում եմ իմ սովորածով»։
Առաջին հեղինակային գիրքը՝ «Ընկճված սիրտը», իր կոտրված ու չիրականացած երազանքների մասին է։

Երկրորդում արդեն խոսում է ուժեղ կնոջ մասին, գիրքը վերնագրել է՝ «Արի կանայք»․ այն ինքնագիտակցված կնոջ մասին է, շապիկին էլ իր նկարն է։ Արդեն ունի հինգ գիրք, որոնք սպասում են տպագրության։

Միայն գրելով չի սահմանափակվում, թարգմանություններ էլ է անում։ Ասում է, որ ցանկանում է դրանով ստուգել իր հայերեն և քրդերեն գիտելիքները, բացի այդ դա օգնում է անըդհատ նոր բառեր սովորել։
«Դժվարությունը սիրում եմ։ Եթե մի բան հեշտ է տրվում, կարծում եմ՝ շուտով կավարտվի.

Հավելում է, որ չի սիրում ներկայանալիս հիշատակել, թե ում աղջիկն է։ Նախընտրում է պարզապես լինել Սայրան և իր աշխատանքով բացել դռներ։
«Եթե ասեմ, թե ում աղջիկն եմ, գուցե շատ դռներ բացվեն, բայց ես չեմ ուզում այդպես»։
Վերջում նշում է, որ կանացիությունը պահպանելը իր համար կարևոր է, բայց միաժամանակ ընդգծում է, որ պետք է լինել ամուր, ունենալ այն հատկությունները, որոնք հաճախ տղամարդկանց են վերագրում։ Նրա կարծիքով՝ կանայք պետք է իրենց ինքնությունը երբեք չկորցնեն։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
Այս նյութը ստեղծվել է «Դիմակայության ձայներ». փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության և կառավարության ֆինանսական աջակցություն՝ «Պատերազմի խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները հաստատված են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։
I’ve been messing around on pt888slot lately and it’s got some fun stuff. If you like slots, it might be your thing. Go to pt888slot and tell me what you think!
If you are a slot player like me, then check out h888slotlogin! It’s pretty easy to get into, and there’s a decent selection of games that will keep you entertained. Head over to h888slotlogin and see!
Heard about gamewin55club from a buddy, and gotta say, not disappointed! The games are solid, and I actually managed to snag a win. Worth checking out if you’re bored and looking for some fun gamewin55club.
This is basically a luxury casino experience from the comfort of my home. The game selection is massive and everything is high quality. nustargameonlinecasino is simply the best.
A very professional platform with a lot of great options. I feel safe depositing my money here. phgrandpashabet