«Գյուղում, ցավոք, չկա այնպիսի տեղ, որտեղ մարդիկ զբաղվեն պարով, երգով կամ ընդհանրապես մշակույթով, որպեսզի կարողանան շարունակել այդ ամենը։ Ես ինքս խաղացել եմ եզդիական թատրոնում, բայց չհաջողվեց շարունակել»։
Ինչո՞ւ հարցին ի պատասխան նա նշում է.
«Տեղ չկար։ Ամեն անգամ մեկիս տուն էինք գնում պարապմունքների»։
Զոհրաբ Շառոևը, ով բնակվում է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, պատմում է համայնքի մշակույթի պահպանության դժվարությունների մասին։ Զրույցի ընթացքում նա հիշում է պապի պատմածները այն ժամանակների մասին, երբ հեռուստացույց կամ համացանց չկար։ Նշում է, որ այդ պայմաններում եզդի հոգևոր դասի ներկայացուցիչները՝ փիրերը և շեխերը, հավաքվում էին «Օդա» կոչված սենյակում և պատմում իրենց տոների, երգերի ու պարերի մասին.
Continue reading “Ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման խնդիրները Հայաստանում”