Continue reading “Ձավարով քյուֆթան ու տիկին Զազեյի պատմությունը”
Category: Մշակույթ
Եզդիական համայնքի անուններն ունեն մշակութային և պատմական նշանակություն: Դրանք արտացոլում են եզդիական ինքնության, ավանդույթների և դարավոր ժառանգության առանձնահատկությունները: Անունների ընտրությունն այս համայնքում հաճախ կապված է հավատքի, ընտանիքի պատմության և համայնքային արժեքների հետ։
Continue reading “Եզդիական անունների մշակութային և պատմական նշանակությունը”
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Խիրատ Մեդիան՝ դեկտեմբերի 20-ին եզդիները նշելու են իրենց ազգային ամենակարևոր տոներից մեկը՝ Սուլթան Եզիդի տոնը (Eîda Êzdît կամ Cejna Êzîd)։ Սակայն հարկ է նաև ընդգծել, որ դեկտեմբեր ամիսը հատկապես Իրաքում ապրող եզդիների համար կարևոր է ոչ միայն այս պատճառով, այլ նաև այն պատճառով, որ այս ամսին են նշվում նաև մի շարք այլ ազգայի տոներ և կրոնական ավանույթներ։ Continue reading “Դեկտեմբեր ամսվա եզդիների կրոնական ավանդույթներն ու տոները”
Continue reading “Մեծաձորը դպրոց չունի․ «էլ ի՞նչ մշակույթ, ի՞նչ ազգ»”
Սուլթան Եզիդի տոն, Cejna Êzîd կամ Eîda Êzdît
Աշխարհի եզդիները դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը կնշեն Սուլթան Եզիդի տոնը։ Continue reading “Սուլթան Եզիդի տոնը կնշվի դեկտեմբերի երկրորդ կեսին”
Continue reading “Կանչ գյուղն ու Գյուլիզար տատի պատմությունը”
Continue reading “Եզդիները Մասիս համայնքի 55 ամյակին նվիրված միջոցառմանը”
Արարատ կամ Դավալու․ այս համայնք այցելողը պարտադիր տպավորված է հեռանում այստեղից։ Շատերին այն գուցե հայտնի է որպես Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր, ոմանք այն կճանաչեն որպես մեծ ու շեն հայկական գյուղերից մեկը, դավալուցերին՝ որպես պատվասեր կամ ինչպես գյուղացիներն են իրենց նկարագրում՝ կռիվ անող ժողովուրդ։
Գյուղացիները մեզ պատմեցին, որ չնայած նրան, որ ըստ պաշտոնական աղբյուրների, Արարատի բնակչությունը ձևավորվել է 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից, այստեղ կարելի է հանդիպել դեռևս 1797-ի հայկական գերեզման։ Իսկ եզդիներն այստեղ գաղթել և բնակություն են հաստատել 1915 թվականից՝ հայերի հետ միասին։ Տեղի Հայերի և եզդիների միջև կապվածությունը նկարագրելիս կարելի է պարզապես ասել՝ այդ կապը՝ քավոր-սանիկական է։ Continue reading “Էթնիկ գույներ․ Արարատ”
«Մեր կողքին» շարքի այս թողարկման հերոսը Հայոց Ազգագրության թանգարանի Ոչ նյութական մշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, ազգությամբ ասորի Գալյա Դավիդովան է։
Պատմության խորքերից եկող 2 հզոր էթնոսի մշակույթը, պատմությունը, ազգային գույներն ու առանձահատկություններն իր մեջ խտացրած և իր կյանքը հայ և ասորի ժողովուրդների ազգագրությանը նվիրած այս կինը Հայոց ազգագրության թանգարանի այցելուների սիրելի էքսկուրվասարն է, զտարյուն ասորի, ով մեծացել է տարբեր ազգերի մշակույթների խաչմերուկում, և հենց սերն էր դեպի տարբեր ազգերի պատմություն, որը նրան տարավ դեպի ազգագրություն։ Continue reading “Մեր Կողքին․ Գալյա Դավիդովա”
Կրոնական ծիսական արարողություններ, աղոթքներ, հյուրասիրություն։ «Տաճարի օր» կամ «Տուաֆա Էզիդ».. Այսպես է կոչվում եզդիների համար կարևոր տոներից մեկը։ Ըստ եզդիական հնագույն ավանդության այն վայրում, որտեղ եզդիները կառուցել են իրենց հոգևոր տաճարը` Զյարատը, պարտադիր ամեն տարի կառուցման օրը պետք է նշվի կառուցման տարելիցի օրը։
Խիրատ Մեդիայի նկարահանող խումբը Թբիլիսի քաղաքում էր, «Քուբա Սուլթան Էզիդի» եզդիական տաճարի մոտ։ Ամեն տարի հունիսի 16-ին այստեղ նշվում է «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Այստեղ են գալիս եզդիներ ամբողջ աշխարհից, հոգևորականներ Իրաքից։ 2015 թվականի կառուցման օրվանից ի վեր ամեն տարի հունիսի 16-ին նշվում է Վրաստանի «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Հունիսի 15-ի երեկոյան սկսվում է տոնի արարողակարգը, շարունակվում հունիսի 16-ին` ամբողջ օրը։ Continue reading “Վրաստանի եզդիական համայնքը նշեց Սուլթան Էզիդի տաճարի օծման տոնը”