Երբ տաղավարում Խիրրատի փոքրիկներն են, ապա վստահ եղեք, որ հետաքրքիր ու զվարճալի է անցնելու։ Դե ինչ, մեր հերթական խաղն ենք ձեզ ներկայացնում, որի շնորհիվ շա՜տ եզդիերեն նոր բառեր կսովորեք։ Continue reading “Dû ziman | Երկու լեզու 3”
Category: Մշակույթ
Երեխաների պաշտպանության միջազգային օրն է՜..
Այն նշվում է ամեն տարի հունիսի 1-ին և հենց տոնի խորհրդով ձեզ ենք ներկայացնում «Երկու լեզու» հաղորդաշարի հաջորդ հաղորդումը, որտեղ Մարինեն ու Ահմադը սովորում են եզդիերենով նոր բառեր ու արտահայտություններ։ Continue reading “Dû ziman | Երկու լեզու”
Պատմական իրողությունները միշտ ապացուցել են, որ հայ ժողովրդին բարեկամ և դաշնակից եզդի ժողովուրդը պետք է իր մասնակցությունը ունենա նաև Հայաստանի պետականության կայացման գործում։ 1918 թվականին Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայ ժողովրդի հետ կողք կողքի կռվեցին եզդիական հեծյալ ջոկատները և մայիսյան հաղթանակներ կերտելուց հետո միասին ստեղծեցին իրենց ընդհանուր հայրենիքը։ 1918 թվականին հենց եզդիական հեծելազորի հրամանատար Ջհանգիր Աղայի շնորհիվ Բաշ Ապարանում և Սարդարապատում հնարավոր եղավ կասեցնել թուրքական զորքի առաջխաղացումը։ Սարդարապատի հերոսամարտի էպիկենտրոնն էր Սարդարապատ գյուղը և նրա հարակից գյուղերը։ Հետագայում` 1968 թվականին ճակատամարտի վայրում կանգնեցվեց Սարդարապատի հուշահամալիրը։ Հենց մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ էլ Հայաստանը ունեցավ պետականություն։ Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի առաջին Հանրապետության տոնը։ Continue reading “Էթնիկ գույներ․ Սարդարապատ”
Մենք հաղորդումների նոր շարք ենք պատրաստել եզդի և հայ մանուկների մասնակցությամբ։ Այս հաղորդաշարի նպատակը եզդիերեն լեզվի ուսուցումն ու կիրառումն է հայ հասարակության շրջանում։ Շաբաթվա օրերից մինչև հեքիաթների անվանումներ ու բառեր․․ Այս հաղորդմանը Մարին և Էդգարը փորձելու են եզդիերենով խոսել սովորել։ Continue reading “Dû ziman | Երկու լեզու”
Այս անգամ մենք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ենք։ Ակնալիճը որպես համայնք ձևավորվել է 1954 թվականին, երբ այն ժամանակվա կառավարությունը որոշում կայացրեց չօգտագործվող հողատարծքները իրացնելու։ Ակնալիճը Հայաստանի այն մեծ համայնքներից է, որտեղ տարիներ շարունակ կողք կողքի ապրել են հայերն ու եզդիները։ Այստեղ, հայկական մշակույթի և եկեղեցիների կողքին է գտնվում նաև եզդիներինը՝ Տաուսե Մալաքի և Սուլթան Էզիդի տաճարները։ Continue reading “Էթնիկ գույներ․ Ակնալիճ”
Խիրատ Մեդիայի թիմը այս անգամ Արմավիրում էր։ Եզդի երիտասարդների ձայնը հաղորդաշարի շրջանակներում այս անգամ այցելել էինք Արմավիրի բժշկական քոլեջ տեղի երիտասարդների հետ զրուցելու։ Այս հաղորդումը եզդի երիտասարդ Ժորա Խուդոյանի մասին է, ով սովոորւմ է Արմավիրի բժշկական քոլեջի ստոմատոլոգիայի բաժնի երկրորդ կուրսում։ Ակտիվ, նախաձեռնող այս տղայի օրինակը ցույց է տալիս, որ կրթության հանդեպ սերը կարող է լինել մանկուց՝ հանգամանքներից ու հետաքրքրություններից։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Ժորա Խուդոյան”
«Եզդի երիտասարդների ձայնը» Այսպես է կոչվում եզդի երիտասարդների մասնակցությամբ մեր նոր հաղորդաշարը։ Այս հաղորդաշարի նպատակը եզդի երիտասարդներին խրախուսելն ու նրանց ձայնը բարձրաձայնելն է։ Մեր հաղորդման առաջին հերոսը Կարինեն է, ով սովորում է 10-րդ դասարանում և ուզում է շարունակել կրթությունը, չվախենալով համայնքային կարծրատիպերից ու խոչընդոտներից։ Continue reading “Եզդի երիտասարդների ձայնը․ Կարինե Ջանգոյան”
Ողջ աշխարհի եզդիները ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը տոնում են որպես աշխարհի արարման ավարտի օր։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս եզդիները մեծ շուքով տոնեցին Չարշեմա ՍերՍալե տոնը։
Ակնալիճի եզդիական տաճարում երեկվանից հավաքվել են եզդիներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր կետերից։ Եզդիների հետ տոնակատարությանը մասնակցում են նաև շատ հայեր, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հարևան ժողովրդի տոներին ու ծեսերին։ Շնորհավոր Չարշեմա ՍերՍալե։ Continue reading “Աշխարհի եզդիները նշում են Չարշեմա ՍերՍալե տոնը”
Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացավ Հայաստանի քրդական համայնքի կողմից կազմակերպված տոնական միջոցառումը՝նվիրված քրդական հնագույն ազգային տոնին` Նավրոզին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան անվանի քուրդ երգիչներ՝ հրավիրված արտերկրից, քրդական ազգային պարային խմբեր, ԱԺ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը և քրդական համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Continue reading “Հայաստանում քրդական համայնքը նշում է Նովրուզի տոնը”
Եզդիները ամեն տարի մարտի 14-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը նշում են «Կլոճա Սարե Սալե» (Kloça serê Salê) տոնը։ Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) թխում է Կլոճը, իսկ հինգշաբթի առավոտյան տան մեծ տղամարդը (malxê malê) կտրում այն: Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում։ Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։ Այս անգամ այցելել էինք եզդիաբնակ Շամիրամ գյուղ և մասնակցել Կլոճի կտրման արարողությանը Փիր Մրազ Նաբոյանի ընտանիքում։ Տոնի մասին ավելին իմանալու համար կարող եք դիտել մեր տոնական հաղորդումը։ Continue reading “Եզդիական ընտանիքները նշում են Կլոճա Սարե Սալե տոնը”