Եզդիական ընտանիքները նշում են Կլոճա Սարե Սալե տոնը

Եզդիական ընտանիքները նշում են Կլոճա Սարե Սալե տոնը


Posted in Մշակույթ

Եզդիները ամեն տարի մարտի 14-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը նշում են «Կլոճա Սարե Սալե» (Kloça serê Salê) տոնը։ Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) թխում է Կլոճը, իսկ հինգշաբթի առավոտյան տան մեծ տղամարդը (malxê malê) կտրում այն: Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում։ Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։ Այս անգամ այցելել էինք եզդիաբնակ Շամիրամ գյուղ և մասնակցել Կլոճի կտրման արարողությանը Փիր Մրազ Նաբոյանի ընտանիքում։ Տոնի մասին ավելին իմանալու համար կարող եք դիտել մեր տոնական հաղորդումը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram