Հնում Կույլասար, այժմ` Դիմիտրով։ Դիմիտրովը հայտնի է որպես ասորիներով խիտ բնակեցված համայնք, տեղի հայ բնակչությունը մեզ պատմեց, որ այստեղ 1828-1829 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի Ուրմիա տարածաշրջանից ռուսների հետ միասին ասորիներ են տեղափոխվել Արարատյան դաշտավայր և նրանցից մի մասն էլ հիմնադրել է այս գյուղը։ Continue reading “Էթնիկ գույներ․ Դիմիտրով”




Այս շաբաթ եզդիների մոտ տոնական է։
Փետրվարի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը Եզդիները նշում են սիրո, երջանկության հովանավոր Խդր Նաբի – Խդր Այլաս սուրբ հրեշտակների տոնը։

Այս անգամ մենք Խդր Նաբին նշեցինք Ֆերիկ եզդիաբնակ համայնքում։
Ազգային երգ, պար, դոլիդանգ, աղի բլիթ կամ տոտկաշոռ, բազում շնորհավորանքներ միմյանց, հաշտություններ և սեր։ Continue reading “Այսօր եզդիները նշում են սիրո բարեխոս Խդր Նաբի-Խդր Այլասի տոնը”




Ողջ աշխարհի հետ միասին Ամանորն են պատրաստվում նշել նաև Հայաստանի եզդիները։ Ճիշտ է, եզդիները ունեն իրենց ազգային Նոր տարին, որը նշվում եմ ամեն տարի գարնանը, սակայն այս Ամանորը նրանք համարում են միջազգային տոն և նշում բոլորի հետ միասին։

Մեզ հյուրընկալել էր Շեխ Տոսնի ընտանիքը, որտեղ տան բոլոր անդամները նախատոնական եռուզեռի մեջ էին։

Շեխ Տոսնն ու իր կինը` տիկին Հնարը մեզ մանրամասն պատմեցին, թե ինչ են նախընտրում դնել սեղաններին և ինչ չի կարելի դնել։

Continue reading “Ինչպես են Հայաստանի եզդիները նշում Նոր տարին”




Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքը շատ հին պատմություն ունի, չենք սխալվի, եթե ասենք՝ հազարամյակների պատմություն:

Համայնքի բնակիչները մեզ ցույց տվեցին համայնքի պատմական նշանակության տարածքները, պարսից շահի նստավայրը, որն ըստ պատմողների մինչ շահի գալն արդեն իսկ ունեցել է հազարամյա բնակելի թաղամասեր։

Այս համայնքում է գտնվում նաև Մ.թ.ա. Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդը։ Տարածքը, որ կոչվում է Դավթի բլրաշար, ամբողջությամբ պեղված չի, բայց հայտնի է, որ այս բերդ-ամրոցը իր բնակելի թաղամասերով կառուցվել է Էրեբունի-Երևանից 6 տարի հետո։ Continue reading “Էթնիկ գույներ․ Նալբանդյան”




Նոյեմբերի 14-ին Արմավիր քաղաքի Մշակույթի Տանը կայացավ «Ամեն գող գող չէ» սիրային կատակերգության պրեմիերան, որի պրոդյուսերը և գլխավոր դերակատարը ազգությամբ եզդի Արմեն Ախմեյանն է, ով ավարտել է Աբել Աբելյանի դերասանական դպրոցը։

Արմենի և ներկայացման գլխավոր ռեժիսոր Գալուստ Գալստյանի համատեղ ջանքերով ստեղծվող ներկայացումները նպատակ ունեն մշակութային ակտիվություն կենտրոնացնել Հայաստանի մարզերում։ ? Այս և հետագայում պլանավորվող այլ բեմադրությունները հյուրախաղերի են մեկնելու այլ մարզեր։

Արմենը նշում է, որ ցանկություն ունի աշխատելու նաև իր՝ եզդիական համայնքի հետ, ստեղծելու թատերախումբ և պիեսներ բեմադրելու եզդիերեն լեզվով, եթե համայնքից արձագանքներ լինեն։ Իր դերասան դառնալու որոշումը համայնքում եղած կարծրատիպերին հակառակ չի զարմացրել իր ընտանիքին, վերջիններս ուրախությամբ են ընդունել Արմենի այս որոշումը։

Արմենը դերասանական արվեստին զուգահեռ ստեղծագործում է, ունի գրված պիեսներ, որոնք նաև ցանկանում է բեմադրել։

Continue reading “«Ամեն գող գող չէ». ներկայացման պրեմիերա Արմավիրում”




Չարշամա Սարսալե ՝ Միջագետքի հնագույն պաշտամունքներից սկիզբ առնող եզդիական ազգային տոն, որը համարվում է եզդիների ազգային Նոր Տարին։
Ողջ աշխարհի եզդիները ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը տոնում են որպես աշխարհի արարման ավարտի օր։
Ըստ եզդիական ավանդության՝ մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաքե Թաուս հրեշտակապետն իջել է երկիր ու Աստծո պատգամները տվել եզդիներին, այդ իսկ պատճառով չորեքշաբթին եզդիների մոտ սուրբ օր է։
Մինչ չորեքշաբթի բուն տոնի սկսվելը՝ նախորդող երեքշաբթի օրը երեկոյան եզդիները հավաքվում են իրենց սուրբ տաճարի մոտ, շնորհավորում միմյանց, երգում-պարում, որից հետո մոմավառության կամ ճրագալույցի արարողակարգն է։ Եզդիները աշխարհի արարումը կապում են նաև գարնան գալուստի հետ։
Ծիսակարգի մաս է կազմում նաև չորս գույնով ձվեր ներկելը՝ սպիտակ, դեղին, կանաչ և կարմիր, որը խորհրդանշում է աշխարհի արարումը։

Continue reading “Չարշամա Սարե Սալե․ Եզդիները նշում են նոր տարին”




Այսօր հյուրընկալվել էինք Ռյա Թազա գյուղ՝ եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ներկա գտնվելու, քանի որ հայաստանաբնակ եւ աշխարհի եզդիները թխում են տարեսկզբի Կլոճը։ Continue reading “Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)”




Խըդըր Նաբի կամ Խըդըր Էյլասի տոն․ սա եզդիական ավանդական ամենահայտնի և մեծ շուքով նշվող տոներից մեկն է։ Continue reading “Եզդիները նշում են սիրո հովանավոր Խըդըր Նաբիի տոնը”




Հայերի համար Հասմիկ, եզդիների համար Դիլբար, եզդիական կամավորական ջոկատի համար՝ գեներալ ջան։ Դիլբարը թերևս միակ ազգությամբ եզդի կինն է, ով մեկնել է առաջնագիծ։ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես՝ կամավոր զինվորագրվելով որպես բուժքույր, մեկնում է առաջնագիծ` անկախ իրենից դառնալով Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի տղաների և՛ վիրակապողը, և՛ քույրը, և՛ մայրը։ Continue reading “44-օրյա պատերազմը եզդի կնոջ աչքերով․ Դիլբար Խուդոյան”




ԵՊՀ-ում կայացավ միջոցառում՝ նվիրված եզդիական համայնքի կյանքի, կենցաղի, ով լինելու, նրանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին թեմայով։ Continue reading “«Կողք կողքի»․հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում”