«Ամեն գող գող չէ». ներկայացման պրեմիերա Արմավիրում

«Ամեն գող գող չէ». ներկայացման պրեմիերա Արմավիրում


Posted in Մշակույթ

Նոյեմբերի 14-ին Արմավիր քաղաքի Մշակույթի Տանը կայացավ «Ամեն գող գող չէ» սիրային կատակերգության պրեմիերան, որի պրոդյուսերը և գլխավոր դերակատարը ազգությամբ եզդի Արմեն Ախմեյանն է, ով ավարտել է Աբել Աբելյանի դերասանական դպրոցը։

Արմենի և ներկայացման գլխավոր ռեժիսոր Գալուստ Գալստյանի համատեղ ջանքերով ստեղծվող ներկայացումները նպատակ ունեն մշակութային ակտիվություն կենտրոնացնել Հայաստանի մարզերում։ 🎞 Այս և հետագայում պլանավորվող այլ բեմադրությունները հյուրախաղերի են մեկնելու այլ մարզեր։

Արմենը նշում է, որ ցանկություն ունի աշխատելու նաև իր՝ եզդիական համայնքի հետ, ստեղծելու թատերախումբ և պիեսներ բեմադրելու եզդիերեն լեզվով, եթե համայնքից արձագանքներ լինեն։ Իր դերասան դառնալու որոշումը համայնքում եղած կարծրատիպերին հակառակ չի զարմացրել իր ընտանիքին, վերջիններս ուրախությամբ են ընդունել Արմենի այս որոշումը։

Արմենը դերասանական արվեստին զուգահեռ ստեղծագործում է, ունի գրված պիեսներ, որոնք նաև ցանկանում է բեմադրել։

 

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram