Այսօր եզդիները նշում են սիրո բարեխոս Խդր Նաբի-Խդր Այլասի տոնը

Այսօր եզդիները նշում են սիրո բարեխոս Խդր Նաբի-Խդր Այլասի տոնը


Posted in Մշակույթ

Այս շաբաթ եզդիների մոտ տոնական է։
Փետրվարի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը Եզդիները նշում են սիրո, երջանկության հովանավոր Խդր Նաբի – Խդր Այլաս սուրբ հրեշտակների տոնը։

Այս անգամ մենք Խդր Նաբին նշեցինք Ֆերիկ եզդիաբնակ համայնքում։
Ազգային երգ, պար, դոլիդանգ, աղի բլիթ կամ տոտկաշոռ, բազում շնորհավորանքներ միմյանց, հաշտություններ և սեր։

Այսպիսին է Խդր Նաբի տոնին նախորդող հինգշաբթի երեկոն։

Առհասարակ, Տոնին նախորդում են երեքօրյա ծոմերը, որոնք եզդիները անվանում են ռոժի։

Ծոմի նպատակը ինքնամաքրվելն է։ Եզդիները արթնանում են գիշերը՝ դեռևս լույսը չբացված, սնվում են ու ապա նորից քնում։ Լուսաբացից մինչև մայրամուտ չեն սնվում։ Այսպես երեք օր շարունակ։

Իսկ հինգշաբթի երեկոյան երիտասարդները գիշերը ուտում են աղի բլիթ՝ երազելով տեսնել իրենց երկրորդ կեսին։
Բուն տոնը նշվում է ուրբաթ օրը։ Սեղաններ են պատրաստում տանը, մեկը մյուսի տուն գնում, նվերներ իրար բաժանում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram