Էթնիկ գույներ․ Դիմիտրով

Էթնիկ գույներ․ Դիմիտրով


Posted in Մշակույթ

Հնում Կույլասար, այժմ` Դիմիտրով։ Դիմիտրովը հայտնի է որպես ասորիներով խիտ բնակեցված համայնք, տեղի հայ բնակչությունը մեզ պատմեց, որ այստեղ 1828-1829 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի Ուրմիա տարածաշրջանից ռուսների հետ միասին ասորիներ են տեղափոխվել Արարատյան դաշտավայր և նրանցից մի մասն էլ հիմնադրել է այս գյուղը։
Հիմա այստեղ ապրում են հայեր և ասորիներ միասին, կողք- կողքի, և քանի որ ասորիները ևս քրիստոնյա են և խառն ամուսնությունները նրանց մեջ ընդունված է, շատերը ամուսնացել են հայերի հետ, կատակում են տեղի ասորինեը՝ «էս կողմերում չես գտնի այնպիսի հայ, ում գեներում ասորու արյուն չկա»։
Հենց կրոնական նմանությունները և պատմական հզոր անցյալն է, որ հայ և ասորի ժողովուրդներին կապում է միմյանց։ Դիմիտրովում ազգությամբ հայ մեծահասակները հասկանում և խոսում են ասորերենով, մասնակցում ասորական մեծ տոնախմբություններին, հայ փոքրիկները պարում են ասորական ազգային պարեր, երգում ասորական հիմնը։
Եվ չնայած նրան, որ ասորիները շատ են արտագաղթել Դիմիտրովից, գյուղում մնացած ասորիները ամեն կերպ փորձում են գյուղը ասորական մշակությաին առանձնահատկություններով պահպանել, և ինչքան էլ, որ բարդ է` չձուլվել։ Երբեմնի հզոր ասորական պետականությունը վերականգնելու երազանքը սրտերում, Հայաստանը հայրենիք համարելով, մեր երկրի սահմանները մեզ հետ հավասար պաշտպանող այս ժողովուրդը մեր կողքին ապրում և բազմամշակութային ու գեղեցիկ է դարձնում Հայաստանը։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram