Էթնիկ գույներ․ Նալբանդյան

Էթնիկ գույներ․ Նալբանդյան


Posted in Մշակույթ

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքը շատ հին պատմություն ունի, չենք սխալվի, եթե ասենք՝ հազարամյակների պատմություն:

Համայնքի բնակիչները մեզ ցույց տվեցին համայնքի պատմական նշանակության տարածքները, պարսից շահի նստավայրը, որն ըստ պատմողների մինչ շահի գալն արդեն իսկ ունեցել է հազարամյա բնակելի թաղամասեր։

Այս համայնքում է գտնվում նաև Մ.թ.ա. Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդը։ Տարածքը, որ կոչվում է Դավթի բլրաշար, ամբողջությամբ պեղված չի, բայց հայտնի է, որ այս բերդ-ամրոցը իր բնակելի թաղամասերով կառուցվել է Էրեբունի-Երևանից 6 տարի հետո։

Այստեղ է գտնվում նաև Արարատյան դաշտավայրի ամենահին քարտեզներից մեկը, որը տարիների ընթացքում ռեստավրացիայի է ենթարկվել։

Համայնքում նկարահանան ընթացքում ականատեսն եղանք նաև եզդիական ավանդական հարսանիքի և հարսանեկան ծիսակատրության։

Նալբադյանը Հայաստանի այն համայնքներից է, որտեղ տարներ շարունակ կողք կողքի ապրել են հայեր, եզդիներ, ասորիներ՝ հարգելով միմյանց մշակույթն ու ավանդույթները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram