Եզդիների ներկայացվածության ցուցանիշը ՏԻՄ-երում․ Ի՞նչ պատկեր է համայնքների խոշորացումից հետո

Եզդիների ներկայացվածության ցուցանիշը ՏԻՄ-երում․ Ի՞նչ պատկեր է համայնքների խոշորացումից հետո


Posted in Uncategorized

Ըստ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների` ՀՀ-ը պետք է ապահովի ազգային փոքրամասնությունների մասնակցությունը որոշումների կայացմանը կենտրոնական, մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Սա իրենից ենթադրում է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ըստ էության, պետք է մասնակցեն այն գործընթացներին և քաղաքականությունների մշակմանը , որոնք ուղղակիորեն ազդում իրենց կյանքի որակի վրա։ Հետևաբար ազգային փոքրամասնությունների մասնակցայնության կաևոր գործոններից մեկը որոշում կայացնող և ընտրովի մարմիններում նրանց անմիջական ներգրավվածությունն է արդյունավետ կերպով։ Սակայն այսօր մտահոգիչ է ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածությունը Տեղական Ինքնակառավարման մարմիններում։ Այս խնդիրը միշտ էլ եղել է ակտուալ, սակայն հատկապես համայնքների խոշորացումից հետո, երբ շատ եզդիաբնակ համայնքներ ևս խոշորացվեցին, այն ավելի սրվեց։ Թեպետ միշտ էլ համայնքապետարաններում և ավագանիների կազմում եզդիները թվով քիչ են եղել, համայնքների խոշորացումից հետո նրանք ավագանիների ցանկում գրեթե չկան, կամ մեկ-երկուսն են։ Պարզելու համար, թե համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երում և ավագանիների կազմում եզդիների ներկայացվածության առումով ի՞նչ պատկեր է եզդիներով մեծամասամբ բնակեցված մարզերում, հարցմամբ դիմեցինք ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram