Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)

Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)


Posted in Լուրեր, Մշակույթ, Ֆիլմ

Այսօր հյուրընկալվել էինք Ռյա Թազա գյուղ՝ եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ներկա գտնվելու, քանի որ հայաստանաբնակ եւ աշխարհի եզդիները թխում են տարեսկզբի Կլոճը։

Կլոճը եզդիների մոտ նշվում է մարտի (adar) 14-ից հետո, առաջին չորեքշաբթի օրը: #Կլոճ նշանակում է գաթա կամ թխվածք, որն ըստ որոշ տարբերակների համարվում է արևի կամ աշխարհի սիմվոլը:

Կլոճը թխում են յոթ համից (ալյուր, կարագ, ջուր, շաքարավազ, աղ, թթվասեր, հավկիթ) և սովորաբար, ուլունք են դնում խմորի մեջ, որը ներկայումս փոխարինվել է մետաղադրամով։
Սիրով շնորհավորում ենք բոլոր եզդիներին այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram